Skip to main content

Կոնգրեսի ակտիվիստներին տարել են մեկուսարան՝ ծեծելու (Արման Մուսինյան)

Օգոստոսի 9-ին՝ երեկոյան, ծեծի ենթարկված ու ոստիկանության Կենտրոնի բաժին տեղափոխված Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները դեռևս գտնվում են բաժնում։ Tert.am-ի հետ զրույցում Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսանակ Արման Մուսինյանն ասաց, որ վերջին տվյալներով երիտասարդներին իրարից առանձնացրել և “տարել են КПЗ՝ ձերբակալման ժամանակավոր մեկուսարան՝ նրանց նկատմամբ բռնություններ գործադրելու համար”։
Օգոստոսի 9-ին, ոստիկանների և ՀԱԿ ակտիվիստների միջև միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երիտասարդները մոտեցել են Երևանի ՊՊԾ գնդի աշխատակիցներին. վերջիններս ստուգելիս են եղել մի քանի քաղաքացիների: Երիտասարդները պահանջել են ոստիկաններից հիմնավորել իրենց գործողությունները: Ի պատասխան` ՊՊԾ գնդի աշխատակիցները հարձակվել են երիտասարդների վրա, ծեծի ենթարկել, այնուհետև` տեղափոխել Կենտրոնի ոստիկանության բաժին:
Ըստ “Հայկական ժամանակ” օրաթերթի՝ ոստիկանություն ժամանած շտապօգնության բժիշկները բոլոր բերման ենթարկվածների մոտ էլ ուղեղի ցնցում են արձանագրել։

Տեղեկատվությունը www.tert.am-ի

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով