Skip to main content

ՀԱԿ-ի 4 ակտիվիստներին ազատ են արձակել, 3-ին դատապարտել են երկամսյա կալանքի

 Մյուս 4-ին տեղափոխել են Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան, որտեղից էլ 23:30-ի դրությամբ բաց են թողել նաև Վահագն Գևորգյանին՝  քաղաքից չբացակայելու ստորագրություն վերցնելով:

Մյուս երեք ակտիվիստների՝ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի և Սարգիս Գևորգյանի նկատմամբ կիրառվել է 2-ամսյա նախնական կալանք:Ավելի վաղ Տիգրան Առաքելյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը ՁՊՎ-ի շենքի մոտ հավաքվածներին տեղեկացրել էր, որ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել 316 հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով:Էլբակյանի խոսքով` Սարգիս Գևորգյանին առաջադրվել է մեղադրանք 258 հոդվածի (Խուլիգանություն) առաջին մասի, իսկ Արտակ Կարապետյանին` 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

nkar2

 

 

 

 

 

 

 

 

 

 

nkar3

 

 

 

 

 

 

 

 

 

nkar4

 

 

 

 

 

 

 

 

Կոնգրեսի 7 ակտիվիստներ Սահակ Մուրադյանը, Արեգ Գևորգյանը, Արտակ Կարապետյանը, Տիգրան Առաքելյանը, Դավիթ Քիրամիջյանը, Վահագն Գևորգյանը և Սարգիս Գևորգյանը օգոստոսի 9-ի երեկոյան Կարապի լճի հարակից տարածքից բերման էին ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին: Օգոստոսի 10-ի առավոտյան երիտասարդներին տեղափոխել են ՁՊՎ:Երիտասարդների  խոսքով՝ ոստիկանների հետ վեճի ընթացքում նրանց ծեծի էին ենթարկել: Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը երեկ ասուլիսի ժամանակ հերքել էր այդ փաստը:

Տեղեկատվությունը Հելսինկյան Ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանի և http://www.epress.am-ի

 

 

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով