Skip to main content

Ինքնասպանության փորձ Արաբկիրի դատարանում. (մանրամասներ)

 

 

 

 

Armen-MartirosyanԱրմեն Մարտիրոսյանի գործով դատավարությունը սկսվել է 2010թ. օգոստոսին: Դատավարությունը ընթացքի մեջ է: Դատական նիստը տեղի է ունեցել 2011թ. օգոստոսի 29-ին, ժամը՝ 15:00-ին, Արաբկիր վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:Արմեն Մարտիրոսյանը մեղադրվում է Կարեն Կարապետյանի և Պետրոս Հակոբյանի հետ 2009թ կատարած մի շարք ավազակային հարձակումների մեջ: Արմեն Մարտիրոսյանին ձերբակալել են 2010 հունվարի 19-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 235 հոդվածի 3-րդ մաս և 236 հոդվածի 3-րդ մասով: Արմեն Մարտիրոսյանի մայրը` Օֆելյա Մարտիրոսյանը, դիմել է Հելսինկյան ասոցիացիա և հայտնել է իր որդու նկատմամբ կատարված խոշտանգումների մասին: Նա հայտնել է, որ իր որդու ցուցմունքները կորզվել են խոշտանգումների միջոցով:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով