Քրեական գործ ընդդիմադիր ակտիվիստի նկատմամբ
Ս. Խաչատրյանի հետ բերման էին ենթարկվել նաեւ այդ պահին ավտոմեքենայում գտնվող Միսաք Հովակիմյանը, Պողոս Տրմզյանը: Համաձայն մարտի 14-ի ՀՀ Ոստիկանության կողմից տարածած հաղորդագրության` ժամը 20:00-ին Ս. Խաչատրյանը ձերբակալվել է: Նրա հետ բերման ենթարկված անձինք որպես վկա հարցաքննվել և ազատ են արձակվել:
Մարտի 14-ին Սամսոն Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով/ Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում/: Համաձայն ոստիկանության կողմից տարածած վերոնշյալ հաղորդագրության` “… 2011թ. մարտի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Ս. Խաչատրյանը Երևանի Մաշտոց-Կորյուն փողոցների խաչմերուկում չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, դիմադրություն է ցույց տվել և հարվածել` մարմնական վնասվածք պատճառելով ոստիկաններից մեկին: Ս. Խաչատրյանն բաժնում հայտարարել է, որ քաշքշուկի ընթացքում հնարավոր է հարվածած լինի, սակայն չի կարող ասել, թե ում է դիպել հարվածը …”:
Թողնել մեկնաբանություն