Ինչու դատապարտյալների նկատմամբ չի իրականացվում դատավճռերով նշանակված հարկադիր բուժումը թմրամոլությունից
Սակայն ինչպես ցույց է տալիս փորձը դատավճիռն օրինական ուժ մտնելուց հետո այդ պահանջը չի կատարվում: Կարծում ենք հենց այս հանգմանքն էլ նպաստում է նրան, որ հետագայում պատիժը կրելուց դատապարտյալները ինչ ինչ ճանապարհներով փորձում են ձեռք բերել թմրամիջոցներ, որն էլ նոր քրեական գործերի հարուցման հիմք են հանդիսանում:
“Նուբարաշեն” ՔԿՀ դատապարտյալ` Հակոբ Գուրգենի Կարապետյանի նկատմամբ 20.06.2011 թ-ի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ. ԵԷԴ/0029/01/11/ դատավճռով հիմնական պատժի` ազատազրկման հետ կիրառվել է նաև բժշկական բնույթի հարկադրանքի միջոց, այն է` հարկադիր բուժում թմրամոլությունից: Սահմանված դեղամիջոցը տրամադրելու պահանջով “Հելսինկյան ասոցիացիայի” փաստաբան Գայանե Խաչատրյանը դիմել է ՔԿ վարչություն, որտեղից մերժում է ստացել, դիմել է նաև Մարդու իրավունքների պաշտպանին և մինչ օրս որևէ արձագանք չի ստացվել:
Ինչպես հայտնի է ՀՀ քրեական օրենսգրքի 353 հոդվածի համաձայն` “Օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վճիռը կամ դատական այլ ակտը (այսուհետ` դատական ակտ) դատական ակտում սահմանված ժամկետում կամ ժամկետ սահմանված չլինելու դեպքում դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ չկատարելը” քրեական պատասխանատվություն է առաջացնում:
Գաղտնիք չէ, որ այդ նպատակով պետ.բյուջեից գումարներ են հատկացվում դատապարտյալների բուժումն իրականացնելու համար, և հարց է առաջանում` ինչպես են սպառվում այդ գումարները և ում կողմից, եթե բուժումը չի իրականացվում:
Թողնել մեկնաբանություն