Գյումրիում նշեցին Խոսքի Ազատության Օրը
Հանդիսությանը մասնակցում էին Երեւանից, Վանաձորից, Ալավերդուց, այլ քաղաքներից ժամանած հյուրեր, ինչպես նաեւ բազմաթիվ գյումրեցիներ եւ շիրակցիներ. լրագրողներ, խմբագիրներ, ԶԼՄ տնօրեններ, հասարակական գործիչներ եւ ուրիշներ:
Հանդիսության ընթացքում ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները պարգեւատրեցին իրենց աշխատանքով աչքի ընկած 4 լրագրողների: Այսպես.
• Հայաստանի Հելսինկյան ասոցիացիան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը եւ «Իրավաբաններն ընդդեմ խոշտանգման» հասարակական կազմակերպությունը բարձր գնահատեցին ռադիոլրագրող Անուշ Մարտիրոսյանի («Ազատություն» ռադիոկայան) աշխատանքը իրավապաշտպանության խնդիրների լուսաբանման գործում:
• Հայաստանի Էկոլոգիական հասարակական դաշինքի անդամները բարձր գնահատեցին Ինգա Զարաֆյանի աշխատանքը բնապահպանական խնդիրների արագ արձագանքման եւ լուսաբանման գործում «Էկոլուր» ՀԿ www.ecolur.org կայքի զարգացման գործում նրա ունեցած ներդրումը:
• Գյումրիի շահերի պաշտպանության ոլորտի մի խումբ հասարակական կազմակերպություններ բարձր գնահատեցին ռադիոլրագրող Սաթենիկ Կաղզվանցյանի (Վանցյան, «Ազատություն» ռադիոկայան) աշխատանքը քաղաքային եւ շահերի պաշտպանության խնդիրների լուսաբանման գործում:
• Խոսքի ազատության օրվա կազմակերպական խորհուրդը բարձր գնահատեց լրագրող Լարիսա Փարեմուզյանի (www.hetq.am) աշխատանքը եւ բացահայտումները հետաքննական լրագրության ոլորտում:
Լրագրողերը խրախուսվեցին նվերներով:
«Շիրակ» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրենը թիմի բոլոր ֆուտբոլիստների ստորագրություններով գնդակներ նվիրեց Շիրակի մարզի զանգվածային լրատվամիջոցներին. ներկաները տեղում ստացան, բացականերին գնդակները կհանձնեն հետո:
Հանդիսության ավարտին հայտարարվեց, որ 2012 թվի մարտի 25-ին հերթական անգամ նշվելու Խոսքի ազատության օրը եւ ներկաներին հորդորվեց այժմվանից օրացույցում այն նշել եւ այդ օրը այլ գործեր չպլանավորել:
Կազմակերպչական խորհուրդ
աղբյուրը` www.asparez.am
Թողնել մեկնաբանություն