Skip to main content

Google, չեղարկել Dragonfly ծրագիրը

Դեռևս 2010թ.-ին Google-ը խոստում էր տվել: Աշխարհի ամենախոշոր որոնման համակարգը խոստացել է, որ երբեք չի աջակցի Չինաստանի համացանցային գրաքննությանը: Սակայն իր խոստումը պահեց մինչև 2018 թ. օգոստոսը, և սա մեկ այլ պատմություն է: Պարզվում է, որ Google-ը պատրաստվում է հրաժարվել իր խոստումից: «Project Dragonfly» կոդային անվան տակ Google-ն աշխատում է գաղտնի ծրագրով՝ Չինաստանում իր որոնողական համակարգը վերագործարկելու համար, անգամ եթե սա նշանակում է համագործակցել Չինաստանի իշխանությունների առցանց ռեպրեսիվ գրաքննության ու վերահսկման կանոնների հետ: Չինաստանում Google-ից օգտվող մարդիկ արգելափակվելու են այնպիսի չթույլատրված կայքերից օգտվելու համար, ինչպիսիք են Wikipedia-ն եւ Facebook-ը: Որոնման «մարդու իրավունքներ» բառերով  բովանդակությունը արգելվելու է:

Չինական կառավարությունը նույնիսկ կկարողանա լրտեսել Google-ի օգտատերերին: Սա կառավարություն է, որը սովորաբար մարդկանց բանտարկում է միայն իրենց տեսակետները առցանց տարածելու համար: Եթե Googl-ը պատրաստակամ է Չինաստանում շահույթ ստանալու համար մարդու իրավունքները վաճառքի հանել, կարո՞ղ է նույնը անել նաև այլ երկրներում: Միացե՛ք Google-ի աշխատակիցների համերաշխությանը, ովքեր բողոքում են նախագծի դեմ և հայտնե՛ք Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչային դադարեցնել ծրագիրը (#DropDragonfly), մինչեւ այն կգործարկվի: Միջնորդությանը միանալու համար անցե՛ք հղումով։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով