Հայկ Մելքումյանի դիմումը Հելսինկյան Ասոցիացիային
Դիմող` Հայկ Մելքումյան
05.07.07
Ես` Հայկ Սարգսի Մելքւմյանս, ծնված 1980 թ. ապրիլի 12-ին, ամուսնացած եմ, հասցես ք. Երևան, Չեխովի 15, 52 բն., տալիս եմ հայտարարություն հետևյալի մասին.
Հայտարարություն
Հայտնում եմ Ձեզ, որ 2000թ.-ից աշխատում եմ Մանանդյան փողոցի վրա տեղակայված “Պանդոկ” ռեստորանում, որի տնօրենն է Ա. Ստեփանյանը: Ս.թ. մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ դեռ մեր աշխատանքային օրը չէր ավարտվել, մոտավորապես ժամը 22.30-ի սահմաններում, դրսում տեղի ունեցավ մի միչադեպ: Հայտնեմ, որ բուն սպանությանը ես ականատես չեմ եղել: Ժամը 23-ին ես գնացել եմ տուն:
Մայիսի 10-ին վաղ առավոտյան ժամը 3.30-ի սահմաններում մեր տուն զանգահարեց մեր տնօրենի որդին` Լևոն Աշոտի Գուլյանը և ասաց, որ ինքը գտնվում է Շենգավիթի ոստիկանությունում, նաև ասաց, որ ոստիկաններն ուզում են զրուցեն իմ և Գրիգորյան Մարինեի հետ: Մարինեն մեր ռեստորանում աշխատում է որպես մատուցողուհի: Չկարողանալով կապնվել Մարիենի հետ ես ժամը 4-ի սահմաններում գնացի ոստիկանություն: Ինձ մոտեցան քաղաքային հագուստով երկու մարդ և տարան մի սենյակ, որի վրա ոչ մի ցուցանակ չկար: Այնտեղ ինձնից փորձում էին իմանալ սպանության մասին և ստիպում էին ասել, թե սպանողը ոմն Արտյոմն է: Ես չգիտեի, թե սպանությունն ով է կատարել, իսկ նրանցից մեկն ինձ չհավատալով սկսեց ծեծել և հայհաոյել: Մոտավորապես 15-20 րոպե ծեծելուց հետո նա հեռացավ: Ընդհանուր առմամբ ես ոստիկանությունում մնացել եմ 49 ժամ: Այդ առաջին գիշերն ինձ չէին թողնում զուգարան գնալ, ջուր խմել, ծխել: Այնուհետև ինձ մայիսի 11-ի ժամը 23-ին տարել են Շենգավիթի ոստիկանության բակում գտնվող դատախազության շենք և հարցաքննել են մինչև ժամը 4.30-ը, այնուհետև ինձ բաց թողեցին տուն` մայիսի 12-ին ժամը 11-ին ներկայանալու պայմանով: Մայիսի 12-ին ժամը 11-ին ես ներկայացա ոստիկանություն, մեկ ու կես ժամ սպասելուց հետո ինձնից վերցրեցին հասցե, հեռախոսահամարս և ասացին միջանցքում սպասի: Մոտավորապես ժամը 13.30-ի սահմաններում ես տեսա, որ Լևոնն աստիճաններով բարձրացավ 3-րդ հարկ և մտավ դիմացի սենյակը: Դրանից մոտ կես ժամ հետո Հովիկ Սողոմոնյանն ինձ ասաց, որ գնամ սափրվեմ, ընտրությունը կատարեմ և ժամը 17-ին վերադառնամ: Ժամը 17-ին ես վերադարձա և մոտ 40 րոպե սպասելուց հետո ինձ նորից մոտեցավ Հովիկ Սողոմոնյանը և այս անգամ շատ բարյացակամորեն ասաց, որ ես կարող եմ գնամ, իրենց էլ պետք չեմ, եթե պետք լինեմ ինձ կկանչեն:
Այս ամենի մասին ես ցուցմունք եմ տվել Երևան քաղաքի դատախազությունում` դատախազ Չախոյանին: Գրված է իմ ձեռքով, ճիշտ է, որի համար ստորագրում եմ:
Մելքումյան Հայկ
Թողնել մեկնաբանություն