Հելսինկյան Ասոցիացիայի դիմումը ՀՀ գլխավոր դատախազին #2
Հերթական անօրիանականությունը կանխելու համար Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Մ. Դանիելյանը նույն օրը զանգահարել է Մնացականյանին` պահանջելով, որպեսզի Մ. Գրիգորյանը ՀՀ դատախազություն կանչվի ծանուցագրի միջոցով: Ինչին ի պատասխան Մնացականյանը փորձել է մեղադրել Մ. Դանիելյանին քննությանը խոչընդոտելու մեջ: Փաստորեն օրինականությունը պաշտպանող անձինք ՀՀ գլխավոր դատախազության անտեղյակ աշխատակիցներին օրենքին ծանոթացնելիս համարվում են օրինազանց, ինչը, մեր կարծիքով, առնվազն տարօրինակ է և հերթական անգամ մեզ թույլ է տալիս եզրակացնելու, որ ՀՀ գլխավոր դատախազության գործունեության մեջ նկատվում է միտում` Մ. Դանիելյանին անօրինականության մեջ մեղադրելու համար:
Հաշվի առնելով վերոնշյալ փաստերը, համոզված լինելով, որ Մնացականյանի այսօրինակ գործողությունները պետք է դիտարկել որպես պաշտոնական դիրքի չարաշահում` պահանջում ենք, որպեսզի ՀՀ գլխավոր դատախազությունն անցկացնի ծառայողական քննություն` համակարգը ներկայացնող աշխատակցին պատասխանատվության ենթարկելու համար: Հելսինկյան ասոցիացիան կրկին անգամ պահանջում է Հ. Մելքումյանի և Մ. Գրիգորյանի հայտարարությունների հիման վրա հարուցել քրեական գործ` նրանց դեմ խոշտանգումներ և բռնություններ իրականացրած անձանց պատասխանատվության ենթարկելու համար, ինչը ենթադրվում է ՄԱԿ-ի “Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և պատժի դեմ” (10 դեկտեմբերի 1984թ.) կոնվենցիայի թիվ 12-13 հոդվածներով (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993թ. հոկտեմբերի 13-ից` ՀՀ ԱԳՆ Պաշտոնական տեղեկագիր N 4 (12), 20 դեկտեմբերի 2004թ., էջ. 116-126):
ՆԱԽԱԳԱՀ`
Մ. ԴԱՆԻԵԼՅԱՆ
Թողնել մեկնաբանություն