Հայտարարություն ի պաշտպանություն Ռուբեն Մարտիրոսյանի

Վերջին 2 տարիներին Ասոցիացիան, մասնավորապես, փորձագետ Ռ.Մարտիրոսյանը, բացահայտել է նախաքննություններն իրականացնող, դրանք հսկող և դրանց օժանդակող գերատեսչությունների կողմից կատարված բազմաթիվ անօրինականություններ:
ՀՀ իշխանությունները ոչ միայն համարժեք արձագանք չեն տվել այդ բացահայտումներին, այլև այսօր սկսել են ապօրինի հալածանքներ ու հետապնդումներ Ռ. Մարտիրոսյանի հանդեպ: Մասնավորապես, դա դրսևորվել է Հայաստանի քննչական մարմնի կողմից Ռուբեն Մարտիրոսյանին այդ պետություն հարցաքննության ներկայանալու ապօրինի պահանջով, ինչը հակասում է ՀՀ սահմանադրությանը և օրենքներին:
Հելսինկյան Ասոցիացիան խստորեն դատապարտում է նման գործելաոճը և պահանջում անհապաղ դադարեցնել իրավապաշտպանի հանդեպ անօրինական գործողությունները:
Հելսինկյան Ասոցիացիան պահանջում է ապահովել ՀՀ քաղաքացիների անվտանգությունը սեփական երկրի սահմաններում, դադարեցնել ՀՀ քաղաքացիների իրավունքների ոտնահարումը այլ պետության կողմից, օրինական դաշտ բերել ՀՀ քաղաքացիների ծառայությունը ԼՂՀ բանակում:
Թողնել մեկնաբանություն