2011թ. հուլիսի 7-ին, ՀՀ փաստաբանների պալատը հրապարակեց փաստաբանների հայտարարությունը, որով նրանք խստորեն դատապարտում են ՀՀ Վճռաբեկ դատարանի խորհրդի և ՀՀ Արդարադատության խորհրդի գործողությունները` նշելով, որ դրանք “վերջնականապես ոչնչացնում են Հայաստանում անկախ դատական համակարգ ստեղծելու վերջին հույսերը”: Ըստ փաստաբանների պալատի փաստաբանների` Խորհրդի նման որոշումը նախազգուշացում է բոլոր դատավորներին, “թե ինչ է սպասվում իրենց, եթե նրանք փորձ կատարեն ղեկավարվել բացառապես օրենքով”:
Թողնել մեկնաբանություն