Եվրոպական դատարանի որոշումը ստանալուց հետո մենք դիմել էինք Վճռաբեկ դատարան՝ պահանջելով բեկանել 2004թ. “Ա1+”-ի նկատմամբ կայացված դատական ակտերը, սակայն Վճռաբեկ դատարանն այդ ժամանակ կիրառեց մի նորմ, որն արդեն ՍԴ-ն ճանաչել էր հակասահմանադրական”:
2004թ. “Ա1+” վիճարկում էր իր նկատմամբ ` Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կայացրած վարչական ակտերի համաչափությունը, ինչպես նաեւ ՀՌԱՀ-ի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10 հոդվածը խախտելու փաստը:
““Ա1+”-ը Եվրոպական դատարանում հաղթեց: Դատարանն արձանագրեց, որ ՀՀ վարչական մարմնի կողմից խախտվել է Եվրոպական կոնվենցիայի 10 հոդվածը եւ ՀՀ ներպետական դատարանները չեն արձանագրել այդ ակտը: Ուստի այդ ակտերը հիմա պետք է բեկանվեն”:
Հուլիսի 15-ին ՍԴ-ն կրկին հաստատել է իր դիրքորոշումը, որ Վճռաբեկ դատարանը “Ա1+”-ի նկատմամբ հակասահմանադրական նորմ է կիրառել, որ արդյունքում “Ա1+”-ի օգտին Եվրոպական դատարանի կայացրած որոշումը դեռ չի կիրառվել, այն է` հավասար պայմաններ ստեղծել “Ա1+”-ին եթեր վերադարձնելու համար:
ՍԴ-ի որոշումը օրենքի ուժ ստանալուց հետո, ԱԺ-ն պետք է համապատասխան փոփոխություններ կատարի “Քաղաքացիական դատավարության” օրենսգրքում, վերացնի այն հակասահմանադրական ակտը, որ 2004թ. “Ա1+”-ի նկատմամբ կիրառել է Վճռաբեկ դատարանը:
“Դրանից հետո մենք նորից կդիմենք Վճռաբեկ դատարան, որպեսզի Վճռաբեկը բեկանի 2004թ. “Ա1+”-ի նկատմամբ կայացրած իր որոշումները՝ կամ նոր դատական ակտ կայացնի՝ Եվրոպական դատարանի լույսի ներքո, կամ բեկանի եւ ուղարկի Վարչական դատարան՝ նոր քննության”,-ասել է Զեյնալյանը:
Քանի որ ՍԴ-ի որոշումը դեռ չեն տրամադրել “Ա1+”-ին՝ Արտակ Զեյնալյանը դժվարացավ հստակ ասել, թե այն երբ օրենքի ուժ կստանա. “Ամենայն հավանականությամբ նոյեմբերի սկզբին”:
Տեղեկատվությունը http://www.a1plus.am -ի
Թողնել մեկնաբանություն