Դատահոգեբուժական փորձաքննությունը դեռևս չի կատարվել, ո՞ վ Է պատասխանատու ձգձգման համար
Նշված եզրակացությունը հաջորդ դատական նիստում պարզաբանել է նաև նիստին հրավիրված փորձագետը, որը հրավիրվել էր մեղադրողներ Յու.Բաղյանի և Գ.Խանզադյանի միջնորդությամբ: Սակայն, դա էլ չբավականացրեց մեղադրողներին, և վերջիններս 18.04.2011թ-ին միջնորդեցին լրացուցիչ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակել, որի իրականացումը հանձնարարվեց ՀՀ “Փորձաքննությունների ազգային բյուրո” ՊՈԱԿ-ին:
Դատարանի որոշման կայացման օրվանից մեկ ու կես ամիս հետո ՀՀ “փորձաքննությունների ազգային բյուրո” ՊՈԱԿ-ը վերադարձրել է քրեական գործը` հոգեբուժ չունենալու պատճառով նման փորձաքննություն իրականացնելու լիազորություն չունենալու պատճառաբանությամբ:“
Փորձաքննությունների ազգային բյուրո” ՊՈԱԿ-ից քրեական գործը վերադարձնելուց հետո, 08.06.2011թ-ի դատական նիստին դատարանը, անտեսելով պաշտպանական կողմի առարկությունները, որոշեց ՀՀ առողջապահության նախարարությանը հանձնարարել ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության իրականացումը:
Սակայն մինչ օրս, երբ արդեն մեկ ու կես ամիս անցել է, այդպես էլ փորձաքննություն չի իրականացվել: Անգամ պարզվել է, որ ՀՀ Առողջապահության նախարարությունը կրկին հետ է ուղարկել քր. գործը` որոշման մեջ անճշտություններ լինելու պատճառով:
Փաստացի 2010 թվականի դեկտեմբերի 17-ից մինչ օրս դատաքննությունը չի ընթանում. անջատված մասով քրեական գործի քննությունը վաղուց ավարտվել է և քրեական գործով մյուս դատապարտյալները արդեն ազատության մեջ են, իսկ ամբաստանյալ` Խ.Հովսեփյանը, ով ունի առողջական լուրջ խնդիրներ և բուժման կարիք, գտնվում է “Նուբարաշեն” ՔԿՀ-ի գերբնակեցված խցերում:
Հարց է առաջանում`
Ո՞վ է պատասխանատու դատահոգեբուժական փորձաքննության անհիմն ձգձգելու համար:
Ի՞նչ նպատակ են հետապնդում դատավոր Մ.Մակյանը և մեղադրողներ Յու.Բաղյանն ու Խանզադյանը` քրեական գործի քննությունը անհիմն հետաձգելով:
Մի գուցե այս ձգձգումը նրանց անհրաժեշտ էր զրպարտչական ցուցմունք տվողների մասով քրեական գործը անջատելու համար:
Եթե այլ նպատակ չեն հետապնդում, ուրեմն պատշաճ չեն տիրապետում իրենց պաշտոնական լիազորություններին:
Ի դեպ դատավոր Մ.Մակյանը ՀՀ Արդարադատության խորհրդի անդամ է:
Թողնել մեկնաբանություն