Skip to main content

Փոստանջյանը համաներվեց

 Պետք է նշել, որ հունիսի 2-ին, մեղադրող կողմը հիմնվելով ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունների վրա, փոփոխել էր մեղադրանքը և առաջադրել նոր մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 3111  հոդվածի 1-ին մասի հատկանիշներով`  Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը, այսինքն` պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը` վարձատրություն տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին հանրային ծառայողի կողմից իր լիազորությունների շրջանակներում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր ծառայողական դիրքն օգտագործելով` այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար:Դատավորը պարզաբանեց դատավարության կողմերին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 3111  հոդվածի նկատմամբ կիրառելի է սույն թվականի մայիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված համաներման մասին որոշումը: Քանի որ ամբաստանյալը չառարկեց, ուստի դատարանը որոշեց կարճել քրեական գործի վարույթը և ազատել վերջինիս դատարանի դահլիճից:

2010թ. մայիսին  Տիգրան Փոստանջյանը Երևանի Կոմիտասի 49/9 հասցեում “Սթար Դիվայդ” կազմակերպության կողմից նոր սուպերմարկետի շինարարության ընթացքում այդ կազմակերպության ադմինիստրատիվ տնօրեն Արմեն Պողոսյանից, շինարարության նախագծում հայտնաբերած բացթողումներն անտեսելու համար պահանջել և ապօրինի ստացել է 192.000 դրամ վարձատրություն: Հունիսի Տ.Փոստանջյանը Երևան քաղաքի բնակիչ Սեջվիկ Առաքելյանին Երևան, Շրջանցիկ թունել 21 հասցեում գտնվող շինությունների վերաբերյալ, այսպես կոչված, “վաղեմության” (ապօրինի շինության երկարատև փաստացի օգտագործումը այդ անձի կողմից վկայող) տեղեկանք տրամադրելու համար Սեջվիկ Առաքելյանի որդուց` Վահան Առաքելյանից, պահանջել և ստացել է 40.000 դրամ վարձատրություն: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քր.օր. հոդված 3111 3-րդ մասի 4-րդ կետով (Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը):

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով