Skip to main content

Մարինե Գրիգորյանի դիմումը Հելսինկյան Ասսոցիացիային

 

 

Դիմող` Մարինե Գրիգորյան

06.07.07

 

 

Ես` Մարինե Հրանտի Գրիգորյանս, ծնված 1972 թ. փետրվարի 16-ին, ամուսնացած չեմ, հասցես ք. Երևան, 11 թ., 3 շ., 89 բն., տալիս եմ հայտարարություն հետևյալի մասին.

 

Հայտարարություն

 

Հայտնեմ Ձեզ, որ 2000 թվ.-ից աշխատում եմ Մանանդյան փողոցի վրա տեղակայված “Պանդոկ” ռեստորանում, որի տնօրենն է Ա. Ստեփանյանը: 2007 թ. մասիսի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ դեռ մեր աշխատանքային օրը չէր ավարտվել մոտավորապես ժամը 22.30-ի սահմաններում, դրսում տեղի ունեցավ մի միջադեպ: Հայտնում եմ, որ սպանությանը ես ականատես չեմ եղել: Ժամը 23-ին ես գնացել եմ տուն: Մայիսի 9-ի գիշերը մոտ ժամը 3-ին ինձ զանգեց ոստիկանության աշխատակից Կարենը և հրամայեց, որ շտապ գնամ Շենգավիթի ոստիկանություն: Ես հրաժարվեցի, պատճառաբանելով դա ուշ ժամով, սակայն հայտնեցի, որ կներկայանամ առավոտյան: Չնայած Կարենը շարունակ /մոտ 5 անգամ/ զանգում էր ինձ` ամեն անգամ նույնը պահանջելով: Ես Շենգավիթի ոստիկանություն գնացի մայիսի 10-ին մոտ ժամը 8-ին: Երրորդ հարկում Վարդերեսյանի սենյակի դիմաց հավաքված էին 4 հոգի, որոնցից մեկը Մանթաշյան Արշակն էր: Ինձ Արշակը տարավ քրեական բաժնի պետ Վարդերեսյանի սենյակ: Ինձ հետ Վարդերեսյանն սկսեց խոսել թշնամաբար, կոպիտ, նվաստացուցիչ, ճնշող: Ինձ սպառնաց. “Եթե այստեղ չխոսես, ապա քեզ կուղարկենք ներքև անբարոյականների մոտ, որտեղ քեզ կստիպեն խոսել, այնուհետև կբարձրանաս վերև և ամեն ինչ կգրես”: Դա տևեց շուրջ մեկ ժամ պարբերական ընդհատումներով: Ժ. 9.00-9.30-ի սահմաններում ինձ մոտեցավ Սևադա անունով ոստիկանը, որն ինձ անհանգստացրեց և առաջարկեց պատմել դեպքի մասին: Տեղի ունեցավ բանավոր զրույց: Զրույցից հետո մոտ 14.00-14.30-ի սահմաններում ոստիկանություն եկավ Շենգավիթի ոստիկանության քննիչ Արմեն Առաքելյանը և ՙխոստացավ ինձ “ներել” 3 անգամ, ինչից հետո ինձ ներում չի լինելու՚: Զրույցը տեղի էր ունենում Շենգավիթի դատախազության շենքում: Մայիսի 10-ին ժամը 20.00-ի սահմաններում ինձ ազատ արձակեցին: Նշեմ, որ Ա. Առաքելյանը ինձ հետ ;շատ կոպիտ էր և ճնշող հայացքով ինձ էր անընդհատ նայում: Մասնավորապես, երբ ես խնդրեցի նրան ինձ մեկ բաժակ ջուր տալ, քանի որ վախից մոտս սպազմ էր առաջացել և ես չէի կարողանում խոսել, ասաց գնա զուգարանից խմի /տղամարդկանց/:

Երկու օր անց` մայիսի 12-ին ժամը 12.30-12.40-ի սահմաններում ինձ տուն զանգահարեց Սողոմոնյանը, առաջարկեց տաքսի վարձել և և շտապ գալ իր մոտ: “Հասնելով տեղ, կզանգես ինձ, ես կիջնեմ, կվճարեմ տաքսու համար”,- ասաց Սողոմոնյանը: Երբ ես հրաժարվեցի, նա ինձ հակադարձեց. “Ես հիմա քեզ 1000 դրամ կվճարեմ, հետո դու ինձ 10000 կվճարես”: Ես մոտավորապես ժ. 13.-30 ի սահմաններում հասա ոստիկանություն, բարձրացա 3-րդ հարկ, մտա Վարդերեսյանի սենյակ: Ժ. 14.30-ի սահմաններում սենյակ մտավ Լևոնի /Գուլյանի/ քեռին և ընկերը, խորոված էին բերել: Հինգ րոպեից նրանք դուրս եկան: Հետո ժ. 14.40-ին մոտ մի ոստիկան ինձ հրամայեց իջնել առաջին հարկ Սողոմոնյանի մոտ: Ես Սողոմոնյանին հանդիպեցի մուտքի դռան առջև: Սողոմոնյանն ասաց, որ ինձ այժմ կտանեն ՀՀ ոստիկանության քննչական վարչության պետի տեղակալ Հովիկ Թամամյանի մոտ: ՙԴու մի քանի հարցերի կպատասխանես, հետո կգաս իմ մոտ, մենք հանգիստ կնստենք և կզրուցենք՚:

Ինձ ՀՀ ոստիկանություն տարավ բարձրահասաակ, սևահեր Տիգրան անունով մի ոստիկան /նրա մեքենան սպիտակ գույնի էր, արտասահմանյան/: Գալով վարչություն` Տիգրանը հերթապահ ոստիկանին /միջին տարիքի/ խնդրեց զանգել “վերև”, որպեսզի մարդ իջներ` ինձ Հովիկ Թամամյանի մոտ բարձրացնելու համար: Սա մոավորապես ժ. 15.05-ի սահմաններում էր: Հերթապահի կողմից ոչ մի պատասխան չստանալով` Տիգրանն սկսեց միջանցքով գնալ-գալ, ինքը զանգեց Հովիկ Թամամյանին` ինքն իրեն ասելով, թե ինչու հեռախոսը չի վերցնում: Չկարողանալով կապնվել Հովիկ Թամամյանի հետ` Տիգրանը զանգեց Սողոմոնյանին: Ես այդ ժամանակ նայում էի բակի կողմը: Տեսա այնտեղ մի քանի ոստիկանի, որոնք նայում էին ինչ-որ բարձր տեղ: Այդ ժամանակ Տիգրանը հրամայեց ինձ շատ շտապ հետևել իրեն` չզիջելով նույնիսկ ինձ ճանապարհը: Տիգրանը ինձ ասաց, որ տաքսիով գնամ Շենգավիթի ոստիկանություն` Հ. Սողոմոնյանի մոտ: Ինձ այնտեղ Սողոմոնյանն ասաց, որ ես այլևս անելիք չունեմ իրեն հետ, գնամ, երբ ես իրենց պետք լինեմ, կկանչեն:

 

Այս ամենի մասին ես ցուցմունք եմ տվել Երևան քաղաքի դատախազությունում` դատախազ Հրանտ Չախոյանին: Գրված է իմ ձեռքով, ճիշտ է, որի համար ստորագրում եմ:

&;nbsp; Մարինե Գրիգորյան

06.07.07թ.

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով