Skip to main content

Համաներման մասին որոշումը ընդունվեց

Համաձայն ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի՝ համաներման արդյունքում պատժից ամբողջությամբ կազատվի մոտ 400 մարդ, ևս 400-ի վրա կտարածվի համաներումը, բայց միայն կկրճատվի նրանց պատժի չկրած մասը. այս թիվը կարող է մոտ 20 տոկոսով փոփոխվել: Համաներման այս ակտը կկիրառվի մարտի 1-ի առնչությամբ դատապարտված ընդդիմադիր գործիչների նկատմամբ նույնպես:

2011թ. մայիսի 20-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկով դիմել էր խորհրդարանին:

Տեղեկատվությունը www.azatutyun.am

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով