Հարուցվել է քրեական գործ՝ քր․ օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով “Անձին ինքնասպանության հասցնելը”։ Ոստիկանության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն` Վ. Խալաֆյանը ինքն իրեն է հարվածել դանակով։ Ապրիլի 26-ին ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը: Նա կասկածվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ Վ.Խալաֆյանին ինքնասպանության հասցնելու համար: Վ. Խալաֆյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ նրա նկատմամբ կիրառվել է բռնություն։
Թողնել մեկնաբանություն