Skip to main content

Աղմկահարույց սպանության գործով դատը չկայացավ

Նիստի հետաձգման պատճառն այն էր, որ ժամը 15.30-ին նշանակված դատական նիստը մեկ ժամ անց դեռ չէր սկսվել, ինչի համար և մեղադրյալներից Վռամ Բաղադսրյանի պաշտպաններ Գայանե Խաչատրյանը և Նինա Կարապետյանցը համապատասխան դիմում գրեցին դատավորին և լքեցին դատարանի դահլիճը:Պաշտպանների գնալուց անմիջապես հետո դատավորը մտավ դատական նիստերի դահլիճ և հայտարարեց, որ դատը ուշանում է, քանի որ մեղադրյալներին  ՔԿՀ-ներից ուշացումով են տեղափոխում, և 16.35-ի դրությամբ հայտարարեց քսան րոպե ընդմիջում, մինչև մեղադրյալներին տեղ հասցնեն: Նշենք նաև, որ այդ ընդմիջման ժամանակ Վռամ Բաղդասարյանի հարազատներին է մոտեցել դատական նիստի քարտուղարը և ասել. «Զանգեք և ձեր պաշտպաններին ասեք` թող հետ գան, որովհետև եթե փաստաբան չլինի, էլ դատն այսօր պիտի վերջացնենք»:«Կարելի է փաստել, որ դատարանը միտումնավոր էր կազմակերպել դատական նիստի ուշացումը, որպեսզի դատարանի շենքում այլ գործերով քաղաքացիներ չգտնվեն և ՀՀ-ի ուղեկցող դասակի բոլոր ոստիկանները, ավարտելով այլ նիստերով իրենց ծառայությունը, ներկա գտնվեն Վ.Բաղդասարյանի և մյուսների քրեական գործի ընթացքում դատական նիստերի դահլիճում», – նիստի ուշացման վերաբերյալ տարածած հայտարարության մեջ նշել են Բաղդասարյանի պաշտպանները:Ըստ հայտարարության հեղինակների` պարզ է, որ առանց ամբաստանյալների վերջին խոսքը ունկնդրելու դատավճիռը պատրաստ էր, և պարզ է` ինչ դատավճիռ պետք է կայացնի դատարանը, այլապես նման միջոցների չէին դիմի:Հաջորդ դատական նիստը կկայանա վաղը` ժամը 16.00-ին:Հիշեցնենք, որ այս գործով որպես մեղադրյալ է անցնում Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի քրոջ որդին՝ Արսեն Ահարոնյանը, ում սկզբում սպանության մեղադրանք են առաջադրել. նա ընդունել էր իր մեղքը, սակայն հետո հրաժարվել իր ցուցմունքներից: Դրանից հետո մեղադրանք է առաջադրվել միջադեպի մասնակից Վռամ Բաղդասարյանին:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով