Պաշտպանական ճառի ժամանակ Մակվեցյանի պաշտպանները նշեցին, որ Մակվեցյանը չի հարվածել քահանայի աջ ձեռքին, նա ուղղակիորեն պաշտպանվել է , երբ քահանա Ա Արթենյանը հեռախոսը մոտեցրել է նրա երեսին՝ նրան նկարելու նպատակով: Մակվեցյանի պաշտպաները միջնորդեցին գործը կարճել և գործ հարուցել Արտակ Արթենյանի նկատմամբ:
Մակվեցյանը մեղադրվում է այն բանում, որ 2011թ մայիսի 15-ին ժամը 09:00 սահմաներում Րաֆֆու փողոցի «Սուրբ երրորդություն» եկեղեցու բակում վիճաբանության մեջ է մտել Տեր Եսայա քահանա ՝ Արտակ Արթենյանի հետ, բռունցքով հարվածել է քահանայի աջ ձեռքին: Նա մեղադրվում է ՀՀ Քր. օրենսգրքի հոդված 118, 322 մաս 1-ին և 137 մաս 1-ինի հատկանիշներով: Հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 21-ին, ժամը 10.00-ին:
Թողնել մեկնաբանություն