Skip to main content

«Հանցագործ շները…». Մայրերը բորբոքվել էին սպանված զինծառայողի գործով նիստի ժամանակ

Այնուհետև Մարտիրոսյանը նիստը նախագահող դատավորին ասաց, որ իրենք 25 օր առաջ ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել են հայտարարություն հանցագործության մասին: Մարտիրոսյանի խոսքով` դատախազը նպատակահարմար է գտել, որ այդ հայտարարությունը քննության առնվի գործը քննող դատարանը:Ռուբեն Մարտիրոսյանը ներկայացրել է հայտարարության բովանդակությունը:«Երբ մեղադրողին բացարկ հայտնեցի, ես հայտնեցի նաև, որ նախաքննության ժամանակ եղել է հանցագործություն: Կան փաստեր, որ Արտակ Նազարյանի դիակը հայտնաբերվել է ոչ թե բարձունքում, այլ խրամատում, որը պաշտոնական հայտարարություն էր: Իսկ թե ինչու և ինչպես է հետագայում դիակը հայտնվել բարձունքում, անհասկանլի է.  դա մի ռեբուս է, որը չենք կարողանում լուծել», – ասել է Մարտիրոսյանը:Նա խոսել է ևս մեկ փաստի մասին` տեղի ունեցածը որակելով հանցագործություն:«Գործով քննիչ Պետրոսյանը գնում է դեպքի վայր և նշում, որ ժայռի վրա հայտնաբերել են արնանման հետքեր, սակայն ոչ մի փորձանմուշ չի վերցնում, որպեսզի հասկանալի դառնա դա իրոք արյուն է, կամ մարդու արյուն է, թե կենդանու: Հայտարարությունում նշված են էլի բազմաթիվ խախտումներ, որոնք կատարել է  նախաքննական մարմինը», – ասել է Մարտիրոսյանը:Նկատի ունենալով այդ ամենը` Մարտիրոսյանը միջնորդել է, որ գործում որպես վկա ներգարվվեն քննիչներ Սարգիս Մադաթյանը և Լևոն Պետրոսյանը:Սակայն դատավորը որոշել է տվյալ միջնորդությունը քննարկել  դատավարության մեկ այլ փուլում: Այնուհետև դատարանում սկսել է ցուցմունք տալ Արտակ Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը: Սկզբում պատմելով, թե ինչ կիրթ  ընտանիքում է մեծացել Արտակ Նազարյանը, և նշելով, որ իր երեք երեխաները, այդ թվում` Արտակ Նազարյանը, բարձրագույն կրթություն են ստացել և պիտանի մարդիկ են դարձել հասարակության համար` Հովհաննիսյանը հուզվել է և այլևս չի կարողացել շարունակել իր խոսքը: Այդ պատճառով դատավորը ընդմիջում է հայտարարել:Տեսնելով, որ Հասմիկ Հովհաննիսյանը շարունակում է լաց լինել դատարանի դահլիճում, դատական նիստին ներկա բանակում զոհված այլ զինծառայողների մայրեր ևս սկսել են լաց լինել ու բղավել. «Ով մեր երեխաների վրա ձեռք է բարձրացրել, Աստված նրանց արժանի պատիժ է տալու»:«Էս պետությունն էլ ներում չշնորհի, համաներում չտա էդ հանցագործ շներին, որ գրոշի արժեք չունեն: Որ անգամ մեկին գումարած մեկ չգիտեն: Դուք բոլորդ էլ իրար հետ կապված եք», – գոռում էր սպանված զինծառայողներից մեկի մայրը: 

Հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 29-ին, ժամը՝ 12:00-ին:

 

Տեղեկատվությունը www.epress.am-ի

Տեսանյութը՝ Հելսինկյան ասոցիացիայի

 

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով