Skip to main content

Հանցագործությունների բացահայտման ցուցանիշը՝ անմեղ անձանց մեղադրանք առաջադրելու հաշվին

Սա հերթական շինծու քրեական գործերից է, երբ դատախազությունը ցույց տալու համար հանցագործությունների բացահայտման ցուցանիշը, մեղադրանք է առաջադրել ակնհայտ անմեղ անձին, քրեական գործում չունենալով Ա.Հովհաննիսյանի կողմից հանցավոր արարքը կատարելը հիմնավորող ապացույցներ: Սույն քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից հիմնավորվում է, որ Ա.Հովհաննիսյանին  մեղադրանք է առաջադրվել բացառապես դատապարտյալներ Սուրեն Գասպարյանի և Խաչիկ Մակարյանի նախաքննության ընթացքում հակասական ցուցմունքների հիման վրա, որոնք դատավարության ընթացքում, հրաժարվելով նախաքննական ցուցմունքներից, հայտնել են, որ Ա.Հովհաննիսյանը իրենց հետ չի մասնակցել ավազակային հարձակմանը և պատճառաբանել, որ զրպարտչական ցուցմունքները են տվել ոստիկանների կողմից  խոշտանգումների արդյունքում: Ընդ որում, Ս.Գասպարյանի մարմնական վնասվածքները արձանագրվել են “Նուբարաշեն” ՔԿՀ-ի կողմից, սակայն առաջացման պատճառները նշվել են ՁՊՎ-ում քնելատեղից ընկնելու հետևանքով /ինչպես և բոլոր նմանատիպ դեպքերում/: Ի դեպ պետք է նշել, որ դատարանը որևէ կերպ չի արձագանքել խոշտանգման վերաբերյալ հայտարարություններին:  Քրեական գործով Ա.Հովհաննիսյանի մասնակցությունը հիմնավորող որևէ ապացույց չկա, տուժողը չի տեսել Ա.Հովհաննիսյանին, և միայն քննիչի կողմից հուշելուց հետո է մատնանշել  ամբաստանյալին որպես իր տուն հարձակում կատարած երրորդ անձ, միաժամանակ նշելով որ չի տեսել երրորդ անձի դեմքը ու եթե ներկայումս այս  ամբաստանյալն է նստած  մեղադրյալի աթոռին, ուրեմն ինքն է ավազակային հարձակում կատարողներից մեկը: Երևի դա էր պատճառը, որ մեղադրող՝ Տիգրան Պողոսյանը, շուրջ 3 ամիս չներկայացավ դատական նիստերին, որից հետո նրան փոխարինեց դատախազ՝ Տիգրան Հովհաննիսյանը, որն էլ ի դեպ քրեական գործին ծանոթ չէր, քանի որ դատական նիստերի քարտուղարից էր տեղեկանում՝ տուժողի և վկաների կողմից տրված ցուցմունքների բովանդակության մասին:Սուրեն Գասպարյանի և Խաչատուր Մակարյանի նկատմամբ արդեն կայացվել է մեղադրական դատավճիռ, իսկ ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի վերաբերյալ դատաքննությունը դեռևս չի ավարտվել, հուսանք, որ դատավոր Ս.Կոստանյանը չի անտեսի պաշտպանական կողմի փաստարկները և կկայացնի արդար դատավճիռ:

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով