Բելգիացի ակտիվիստին Երևանում մեղադրանք է առաջադրվել
Խոսեցինք փոխտնօրենի հետ, նրանից ցանկացանք իմանալ, թե ինչու ջեռուցում չկա և ինչու են դրա համար վճարելու ծնողները: Փոխտնօրենն էլ դժգոհեց, թե պետությունն իրենց չի ֆինանսավորել: Մենք զանգահարեցինք Կրթության նախարարության թեժ գիծ, որտեղից մեզ փոխանցեցին, որ դպրոցը գումար հավաքելու իրավունք չունի, և մենք խնդրեցինք մարդ ուղարկել այդ դպրոց, ինքը, սակայն, չեղավ», – պատմել է Գայանե Վարդանյանը:Նրա փոխացմամբ` ջեռուցման խնդրի վերաբերյալ փոխտնօրենի ու մի քանի ուսուցիչների միջև լեզվակռիվ սկսվեց, և այդ պահին, տիկին Գայանեի պնդմամբ, ամուսինը պատահաբար կպավ պատին փակցված Սերժ Սարգսյանի նկարին, որն ընկավ պատից, և ապակին կոտրվեց:«Նրանք սպառնացին, որ ոստիկանություն կկանչեն: Երբ մենք եկանք տուն, մեր հետևից եկան մոտ 15 ոստիկաններ: Այնուհետև մեզ երկուսիս տարան ոստիկանության բաժին: Ինձ 5-6 ժամ պահելուց հետո բաց թողեցին, իսկ ամուսնուս բաց չեն թողնում: Քննիչն ինձ ասաց, որ նա ձերբակալված է: Նրա մոտ չեն թողնում նաև թարգմանիչ մտնի, որպեսզի ամուսինս հասկանա, թե իրեն ինչի համար են պահում ոստիկանությունում»,- ասել է Գայանե Վարդանյանը:Կնոջ խոսքով` այս պահին Վադեվալեի մոտ պետք է գնա նրա փաստաբանը:Գայանե Վարդանյանը նաև տեղեկացրել է, որ իրենցից հետո իր դստեր գրեթե բոլոր համադասարանցիներին և 7 ուսոցիչների հրավիրել են ոստիկանություն` պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել իրականում, մինչդեռ, Վարդանյանի խոսքով, այդ պահին աշակերտները դասի էին և միջադեպին ականատես չեն եղել:
Ավելի ուշ Լյուկ Վադեվալեի կինքը Epress.am-ին հայտնել է, որ իր ամուսնուն մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգքրսի 258 հոդվածի (Խուլիգանություն) 3 մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով (արարք, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից և զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով):Իր փաստաբանի միջոցով Վադեվալեն փոխանցել է, որ իրեն 7-8 ժամ թարգմանիչ չեն տրամադրել և անգամ խմելու ջուր չեն տվել: Այս պահին Լյուկ Վադեվալեին տեղափոխել են Ձերբակալվածների պահման վայր:
Տեղեկատվությունը՝ www.epress.am-ի
Թողնել մեկնաբանություն