Skip to main content

Պտուղը ծառից հեռու չի ընկնում

Թերևս անհրաժեշտություն չէր առաջանա նշել այս երկու պաշտոնատար անձանց ազգակցական կապի մասին, եթե վերջիններիս աշխատելաոճը տարբեր լիներ: Ցավոք նաև դրա անհրաժեշտությունը չէր առաջանա, եթե վերջիններս արդարացի որոշումներ կայացնեին և ոչ թե սատարեին դատախազության ապօրինի գործունեությանը: Այժմ պարզ է, որ Կոստանյանների մոտ օրենք խախտելը գենետիկական հատկություն է:Դատարանը հաստատեց քրեական գործից անտեղյակ դատախազ Տիգրան Հովհաննիսյանի անհիմն մեղադրանքը և Ա.Հովհաննիսյանին մեղավոր ճանաչելով առաջադրված մեղադրանքով, դատապարտեց ազատազրկման տաս տարի ժամկետով: Մինչդեռ քրեական գործում ամբաստանյալի մեղքը հիմնավորող որևէ ապացույց չկա, բացի դատապարտյալներ Ս.Գասպարյանի և Խ.Մակարյանի` խոշտանգումների արդյունքում տրված զրպարտչական ցուցմունքներից, որից վերջիններս դատաքննության ընթացքում հրաժարվեցին, պատճառաբանելով, որ Ա.Հովհաննիսյանին զրպարտել են ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի ենթարկվելուց հետո:

Ա.Հովհաննիսյանին  մեղադրանք են առաջադրել է այն բանի համար, որ  իբրև վերջինս զենքի գործադրմամբ, առանձնապես խոշոր չափերի գույք ակնհայտ հափշտակելու նպատակով, նախնական համաձայնության գալով դատապարտյալներ Սուրեն Գասպարյանի և Խաչատուր  Մակարյանի հետ, 2009 թվականի դեկտեմբերի 16-ին ժամը 18-ի սահմաններում, գնացել են Վալյա Ամիրխանյանին պատկանող  բնակարան՝  ավազակային հարձակում կատարելու նպատակով:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով