Skip to main content

Բելգիացի ակտիվիստին ազատ են արձակել, բայց անձնագիրը չեն վերադարձրել

 
Բելգիացի ակտիվիստի գործը գտնվում է  նաև Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի ուշադրության կենտրոնում: Ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան Նինա Կարապետյանցը տեղեկացրել է, որ իրենք, տեղեկանալով, որ Վադեվալեի առողջական վիճակը վատ է և ոստիկանները շտապ օգնություն չեն կանչում, անմիջապես զանգաահրել են Մաշտոցի ոստիկանություն և պարզաբնում են խնդրել:Ըստ Կարապետյանցի` ոստիկանությունից պատասխանել են, որ Վադեվալեն առողջական խնդիր չունի: «Հո մենք մեր գլխից ձեռ չենք քաշել, որ մարդը վատ զգա, շտապ օգնություն չկանչենք»,- ոստիկանների խոսքերն է փոխացել Նինա Կարապետյանցը:

Նոյեմբերի 28-ին բելգիացի ակտիվիստ Լյուկ Վադեվալեին  մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 258 հոդվածի (Խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով