Skip to main content

Վճիռ Սանթրոսյանի գործով

 
Սանթրոսյանի մեղքն ապացուցող միակ փաստը նույն գործով մեղավոր ճանաչված Գուրգեն Ավետիսյանի` Սանթրոսյանին հանցակից ճանաչող նախաքննական ցուցմունքն է, որը նա, սակայն, և՛ նախաքննության փուլում, և դատարանու՛մ հերքել էր: Գուրգեն Ավետիսյանը ներակայացավ նաև վերաքննիչ դատարան, որտեղ պնդեց, որ գողությունը կատարել է միայնակ և Սանթրոսյանին հանցակից ճանաչող ցուցմունքները տվել է ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի և ճնշումների ենթարկվելու արդյունքում: Հելսինկյան Ասոցիացիայի դիտորդի ներկայությամբ Ավետիսյանն ասաց, որ վերջինիս հայրը իրեն հայտնել է, որ Դիլիջանի քննչական բաժնից իրենց տուն են այցելել և պահանջել, որ Ավետիսյանը վերաքննիչ դատարան չներկայանա:  
Նշենք, որ Սանթրոսյանի թևերը ամբողջությամբ սպիապատ էին ինքնավնասման բազմաթիվ փորձերից, իսկ պարանոցի վրա երևում էր Դիլիջանի ոստիկանության բաժնում պարանոցը վնասելու արդյունքում առաջացած մեծ սպին: 
Հատկանշական է, որ նախորդ վերաքննիչ նիստի ընթացքում դատավոր Մանուշակ Պետրոսյանը բջջային հեռախոսով զրուցելուց հետո դատարանի աշխատակցուհիներից մեկի հետ որոշ փաստաթղթեր էր ուսումնասիրում` ոչ մի ուշադրություն չդարձնելով նիստի ընթացքին: Այստեղից կարելի է եզրակացնել, թե ինչպիսի անտարբերությամբ և մակերեսորեն է քննվել սույն բողոքը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով