Աղմկահարույց սպանության գործ. Պաշտպանները խնդրեցին արդարացնել
Դրանից հետո մեղադրանք է առաջադրվել միջադեպի մասնակից Վռամ Բաղդասարյանին:Պաշտպան Գայանե Խաչատրյանն իր ճառում նշել է, որ իր պաշտպանյալի մեղադրական դատավճիռը չի կարող հիմնված լինել ենթադրությունների վրա:“Վռամ Բաղդասարյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ընդամենը ենթադրությունների հիման վրա, և գործով շահագրգիռ անձանց հարազատների հակասական ցուցմունքների հիման վրա: Նախորդ դատական նիստերում հարգարժան պաշտպանները իրենց ճառում անգամ նշեցին, որ իրենց պաշտպանյալների մեղադրանքն անհիմն է և դատարանից խնդրեցին արդարացնել նրանց: Եթե խուլիգանության մեջ մեղադրողը թերացել և անհիմն մեղադրանք է առաջադրել, ապա ինչ կարելի է ասել Վռամ Բաղդասարյանի մասին, որին մեղադրանք են առաջադրել սպանության համար”,- ասել է Խաչատրյանը:Վերջինս մի շարք հանգամանքներ է նշել, համաձայն որոնց Վռամ Բաղդասարյանը չի կարող մեղադրվել սպանության մեջ: Նա նշել է, որ Վռամ Բաղդասարյանի ձեռքերին չի հայտնաբերվել զենքերի արգասիք, ինչպես նաև չկա որևէ վկա, ով ասի, որ Խաչիկ Մկրտչյանի վրա կրակել է Վռամ Բաղդասարյանը: Եզրափակելով իր ճառը` պաշտպանն ասել է, որ այս պայմաններում իր պաշտպանյալին մեղադրել սպանության մեջ և դատապարտել անազատության, անբարոյականություն է: Նա նաև հավելել է, որ թե’ մեղադրող Փիլոյանը, թե’ դատավոր Մկրտչյանն ունեն ներքին համոզմունք, որ Վռամ Բաղդասարյանը չի սպանել Խաչիկ Մկրտչյանին: Այնուհետև պաշտպանը միջնորդել է Վռամ Բաղդասարյանին քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 10-րդ կետերով ճանաչել անպարտ և արդարացնել: Պաշտպանը նաև ասել է, որ թեև կարող էր մեկ այլ հոդվածով էլ միջնորդել արդարացում, սակայն Բաղդասարյանը դատարանում նշել է, որ իր մոտ ՏՏ տեսակի զենք եղել է, այդ իսկ պատճառով միջնորդում է նշանակել նրան մեղմ պատիժ՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ նրա նկատմամբ առաջին անգամ է մեղադրանք առաջադրվում, բացի դա նա իր խնամքին ունի մանկահասակ երեխա և կին: Բաղդասարյանի մյուս պաշտպան Նինա Կարապետյանցն էլ իր խոսքում նշել է հետևյալը. “Դեպքեր են լինում, որ մի տեսակ ծանր ես տանում մեղադրողի վիճակը, որվհետև հասկանում ես, որ ինքն իր ֆունկցիան է կատարում, բայց ամեն դեպքում ֆունկցիա կատարելով ինչ-որ կախված վիճակում հայտնվում: Բայց ամենածանրն այս պարագայում դատարանի վիճակն է, որովհետև, հարգելի դատարան, պատիժ նշանակելուց միայն մեղադրյալին պատժելը չէ, դա նաև դաստիարակչական բնույթ է կրում հասարակության համար, հասարակությունը պետք իմանա, որ մեղավորն է պատժվելու, որովհետև, եթե մեղավորը չպատժվեց, հանցագործությունների նոր տեղիք են տալու: Ես կարող եմ վառ օրինակ բերել՝ մեր զինվորների հետ բանակում կատարվածը: Եթե տաս տարի առաջ պատժվեին նրանք, ովքեր որ պիտի պատժվեին, այսքան զոհեր մենք չէիքն ունենա: Ես հույս ունեմ, որ դուք կամք կդրսևորեք և կկայացնեք արդարացի դատավճիռ”:Պաշտպանի ճառից հետո գործով անցնող բոլոր մեղադրյալներն ասել են, որ իրենք պաշտպանական ճառով հանդես չեն գա և միանում են իրենց պաշտպանների ճառին: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2011թ. հոկտեմբերի 28-ին, ժամը 12.00-ին, որի ժամանակ դատավորը կկայացնի դատավճիռը:
Թողնել մեկնաբանություն