Skip to main content

Ծեծի և բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներին

 

 

 

 

 

IMG_9880Ակցիայի ժամանակ ոստիկանները քաշքշել են մասնակիցներին, որի հետևանքով Երևանի Կենտրոնի ոստիկանության բաժանմունք բերման է ենթարկվել ակցիայի մասնակից Վարդգես Գասպարին: Ակցիային մասնակից Աստղիկ Աղեկյանը ծեծի է ենթարկվել ոստիկանության կողմից, իսկ անձամբ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը հրել է խմբի անդամ Լալա Ասլիկյանին: Այնուհետև, բողոքի ակցիան երթով շարժվել է ՀՀ Նախագահի նստավայր, որտեղ նորից տեղի են ունեցել բախումներ՝ հրահրված ոստիկանների կողմից:

 

 

 

 

IMG_9967Ավելի ուշ հայտնի է դարձել, որ բերման ենթարկված Վարդգես Գասպարիին Երևանի Կենտրոնի ոստիկանության բաժնից տեղափոխել են Կենտրոնի ոստիկանության քննչական բաժանմունք: Գասպարիին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր. 258 հոդվածի 1-ին /խուլիգանություն/ և 316 հոդ. 1-ին /Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը/ մասերով: 

 

 

 

 

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով