Արտակ Նազարյանի գործով 2012թ.-ի հունիսի 5-ի և հունիսի 6-ի նիստերը
Եթե հարցազրույցում վկան նշում է, որ նախաքննության ընթացքում ՌՈ աշխատակցի և քննիչի կողմից իրենից կորզվել են կեղծ ցուցմունքներ ծեծի միջոցով, ապա դատարանում վկան հայտարարեց, թե իբր ինքը Նաիրա Բուլղադարյանի հետ հարցազրույցում ստել է, քանի որ նրանից դա են պահանջել ամբաստանյալների ծնողները:
Սակայն իրականում տուժող և ամբաստանյալ կողմերի համոզմամբ վկան ստել է ոչ թե հարցազրույց տալիս, այլ դտարանում մեղադրող կողմի հրամանով: Վկային ակնհայտորեն ահաբեկել են. պատճառն այն է, որ դեռ դեպքից մեկ շաբաթ անց 2010թ.-ի օգոստոսի սկզբին վկայի կրտսեր եղբորը, ով նույն զորամասում նորակոչիկ էր, նախաքննական մարմինը հանցավոր ճանապարհով կալանավորել էր և ըստ էության պահել որպես պատանդ: Նիստի ժամանակ Ռ. Մարտիրոսյանը բացահայտ հայտարարեց այս մասին, ինչը խիստ դուր չեկավ մեղադրողին, ով հայտարարեց, թե տուժող կողմը վարկաբեկում է ՀՀ պետական մարմինները: Այս նիստի ժամանակ Ռ. Մարտիրոսյանը պահանջեց, որպեսզի հարցազրույցի տեսագրությունը դատարանի կողմից ճանաչվի իրեղեն ապացույց և հեռարձակվի: Հունիսի 6-ի, 2012 թ. դատական նիստում տեսագրությունը ցուցադրվեց և ինչպես տուժող, այնպես էլ ամբաստանյալների և նրանց փաստաբանների համոզմամբ տեսագրության մեջ վկան պատմում էր ճշմարտությունը: Տուժող կողմը կրկին անգամ հիշեցրեց, որ վկան ստիպված է ենթարկվել նախաքննական մարմնի ապօրինի ճնշմանը, քանի որ ներկա պահին նրա եղբայրը պահվում է ՀՀ ՊՆ ՌՈ Զինվորական Ոստիկանությունում: Այս նույն նիստին տարօրինակ ձևով վկան չէր ներկայացել և նրա հարցաքննությունը այդպես էլ չավարտվեց: Նույն նիստում նախագահողը մերժեց տուժող կողմի քր. գործով դատաքննությունը Երևան քաղաքում շարունակելու հիմնավոր միջնորդությունը՝ հաշվի առնելով այն փաստը, որ ներկա վիճակում գործով անցած բոլոր վկաների, Երևանում պահվող կալանավորների, նրանց փաստաբանների ու ծնողների, տուժող կողմի համար առավել հարմար է դատաքննությունն անցկացնել Երևանում: Դատավորը հայտարարեց, որ դա իրեն հարմար չէ և մերժեց՝ գործի շահերը ստորադասելով իր անձնականին: Տեսանյութերը՝ Հելսինկյան Ասոցիացիայի
Թողնել մեկնաբանություն