Փոխառության Պայմանագիր
Հելսինկյան ասոցիացիան ներկայացնում է հետևյալ փաստաթուղթը՝ “փոխառության պայմանագիր”
Հիշեցնենք, որ 2010 թվականի մայիսի 12-ին Արաբկիր համայնքում տեղի ունեցած աղմկահարույց սպանության համար մեղադրանք էր առաջադրվել նախկին թաղապետ Հ.Շահինյանի քրոջ որդուն` Ա.Ահարոնյանին:
8 ամիս անց` Գ.Հակոբյանի գրության հիման վրա Ա.Հովսեփյանը հանձնարեց նոր քրեական գործ հարուցել, որի հետևանքով սպանության հոդվածով արդեն մեղադրանք առաջադրվեց և դատարանը 14 տարի ազատազրկման դատապարտեց Վ.Բաղդասարյանին, քրեական գործով փաստերը խեղաթյուրելու պատճառաբանությամբ զբաղեցրած պաշտոնից ազատվեց և մեղադրանք առաջադրվեց Ոստիկանության ՔՀԳՎ նախկին պետ Հ.Թամամյանին, իսկ արդյունքում կրկնակի շահեց Հովհաննես Շահինյանը` քրոջ որդու մեղադրանքը փոփոխվեց, իսկ էլ ինչ շահեց Հ.Շահինյանը` Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը և փաստաբան Գայանե Խաչատրյանը 2011թ. դեկտեմբերի 13-ին, ժամը՝ 13:00-ին, “Ուրբաթ” ակումբում ներկայացրեցին մամլո ասուլիսի ժամանակ:
Թողնել մեկնաբանություն