Ոստիկանությունը շարունակում է “հասարակապաշտպան” գործունեությունը
նրանց է միացել Կենտրոնի ոստիկանության բաժնի պետի տեղակալ Արայիկ Պետրոսյանն իր շքախմբով, ովքեր արդեն բռնի ուժով օպերատիվ կերպով մարդկանց «բարձել են» Գազել մակնիշի ոստիկանական մեքենա և տեղափոխել ոստիկանության բաժանմունք: Ոստիկանության այս գործողությունները իհարկե կոչված են պաշտպանելու մարդու կյանքն ու առողջությունը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը` Ոստիկանության մասին ՀՀ օրենքի համաձայն:
20:00-ից սկսվել է ՀԱԿ ակտիվիստների հոսքը Կենտրոնի ոստիկանության բաժին: Ավելի ուշ մարդկանց միացել են ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Ստյոպա Սաֆարյանը: Դրսում ոստիկանները հրահրել են կռիվ և քաշքշուք` Պետրոսյան Արայիկի «դրանց ծառի տակ տարեք» հրամանին ի պատասխան: Այս ընթացքում ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին ոստիկաններին փորձեց հանձնել Հայտարարություն հանցագործության մասին, որն անգամ կարդալու շռայլությանը չարժանացավ` այն պատասխանով, որ «հանցագործը դու ես»:
Այսպիսով, այն ընթացքում, երբ մենք խաղաղ հանգստանում ենք մեր տներում, ՀՀ ոստիկանությունը, շրջելով փողոցներով, կանխում է անիրավությունը և պաշտպանում մեր հոգեկան անդորրը:
Տեղեկատվությունը տրամադրվել է Հելսինկյան Ասոցիացիայի աշխատակից Արման Վեզիրյանի կողմից:
Թողնել մեկնաբանություն