Իրավապաշտպանն անվանել է բանակում տիրող վիճակի համար մեղավորներին

Նա նշել է, որ անցյալ տարի ՀՀ ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նշանակվեց ՀՀ ՊՆ փոխնախարար, իսկ Գևորգ Կոստանյանը ՀՀ զինդատախազ, որից հետո բանակային չինովնիկները ուղղակի մի պահ դադար վերցրեցին` սպասելով, թե ինչ կլինի նոր ղեկավարների օրոք, հատկապես, եթե հաշվի առնել, որ Վլադիմիր Գասպարյանը բավական խիստ մարդու համբավ ունի:«Սակայն, քանի որ բանակում երևույթներն արմատացած են, ամեն ինչ վերսկսվեց, և բանակային «ինքնասպանությունների» դեպքերը չեն բացահայտվում, իսկ մեղավորները չեն պատժվում», – ասել է Միքայել Դանիելյանը:Նա հիշեցրել է 2010 թվականի հուլիսին սպանված ավագ լեյտենանտ Արտակ Նազարյանի գործը, որը քննչական մարմինները մինչ այսօր փորձում են տանել այն ճանապարհով, որը սկզբում նախանշել էին` հաշվի չառնելով այն բազմաթիվ խախտումները, որոնք գրանցվել են գործի քննության ընթացքում:«Այս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում գործում է հանցավոր շղթան` ՀՀ ՊՆ Քննչական վարչություն, ՀՀ զինդատախազություն, ՀՀ ռազմական ոստիկանություն, դատաբժշկական և այլ փորձագիտական կենտրոններ, և ինչու ոչ` տարբեր գործերով ներգրավված ոչ բանիմաց փաստաբաններ: Հելսինկյան ասոցիացիան ունի իր ասածները հիմնավորող բոլոր անհերքելի ապացույցները», – ասել է Դանիելյանը:
Տեղեկատվությունը http://www.epress.am-ի
Թողնել մեկնաբանություն