Քոչարյանն ընդդեմ “Հրապարակ”-ի. նախապատրաստական դատական նիստ
Հայցվոր կողմի ներկայացուցիչ Արփինե Մելիքբեկյանը միջնորդեց, որպեսզի վկային կրկին ծանուցում ուղարկվի նույն հասցեով, իսկ հաջորդ անգամ չներկայանալու դեպքում` վկան հետախուզվի և դատարան բերման ենթարկվի, քանի որ հայցվոր կողմը լուրջ, սակայն չհիմնավորված կասկածներ ունի, որ նամակը միտումնավոր է հետ ուղարկվել:
Պաշտպանական կողմը պնդում էր, որ հայցվոր կողմը մի շարք հնարավորություններ ունի Լուսինե Պետրոսյանի հասցեն ճշտելու և առանց որևէ խնդրի ճիշտ հասցեին ծանուցագիր ուղարկելու: Բացի այդ Հրապարակ օրաթերթի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը պնդում էր, որ, համաձայն ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 122 հոդվածի, վկայի ցուցմունքներն անհրաժեշտ է լսել բուն դատավարության փուլում, այլ ոչ թե նախապատրաստական փուլում: Արդյունքում դատավորը չբավարարեց վկային նախապատրաստական փուլում լսելու հայցվոր կողմի միջնորդությունը և վճռեց վկայի ցուցմունքները լսել դատավարության փուլում:
Հաջորդ դատական նիստը կնշանակվի երկու շաբաթ հետո: Ապացույցների ներկայացման կարգն է` լսել վկայի ցուցմունքը, ապա հետազոտել ներկայացված գրավոր ապացույցները:
Թողնել մեկնաբանություն