Skip to main content

Վերաքննիչ նիստ Վահե Սանթրոսյանի գործով

Գ. Ավետիսյանը, սակայն, հետագայում ցանկացել է իր ցուցմունքները փոխել`պնդելով, որ Վահեին չի ճանաչել և ոստիկանության կողմից կիրառված բռնության արդյունքում է նրան մատնացույց արել` որպես հանցակից: Դատարանում Ավետիսյանը պնդել է, որ հանցագործությունը կատարել է միայնակ: Նշենք, որ Գուրգեն Ավետիսյանը դատապարտվել է պայմանական ազատազրման:
Դատախազը, ով ներկայացել էր գործով դատախազ Անուշ Չիլինգարյանի փոխարեն, իր պարտականությունները կատարում էր առանց դատարանին համապատասխան լիազորագիր ներկայացնելու: Նա հավատացրեց, որ մյուս նիստին կներկայանա լիազորագրով: 
Սանթրոսյանի թևերը ամբողջությամբ սպիապատ էին ինքնավնասման բազմաթիվ փորձերից, իսկ պարանոցի վրա երևում էր Դիլիջանի ոստիկանության բաժնում պարանոցը վնասելու արդյունքում առաջացած մեծ սպին: Այս վնասվածքները դատավորը որակեց` որպես վնասվածքներ, որոնք հատուկ են թմրամոլներին և դժվարացավ պատկերացնել, որ ոստիկանների ճնշումները կարող են բավականաչափ սարսափելի լինել, որպեսզի նման հետևանք ունենան: Ոստիկանների հետ շփման սակավ փորձից էր միգուցե:
Հատկանշական է, որ նիստի ընթացքում դատավոր Մ.Պետրոսյանը բջջային հեռախոսով զրուցելուց հետո դատարանի աշխատակցուհիներից մեկի հետ որոշ փաստաթղթեր էր ուսումնասիրում` ոչ մի ուշադրություն չդարձնելով նիստի ընթացքին:                                   
Նիստի վերջում դատարանը որոշեց գործը լսել վերաքննության կարգով և վկայություն տալու համար հաջորդ դատական նիստին դատարան կանչել դատապարտյալ Գուրգեն Ավետիսյանին: Հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 3-ին  ժամը 15:00-ին:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով