Անկախության օրը բերման են ենթարկվել բողոքի ակցիայի մասնակիցները
Համաձայն Epress.am-ի թղթակցի՝ ոստիկաններին մոտեցել է ակցիայի կազմակերպիչներից մեկը` Գյումրիի “Ասպարեզ” ժուռնալիստների ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը: Կարճ զրույցից հետո ակցիայի մասնակիցները, այնուամենայնիվ, պարզել են եռագույն դրոշները և, վանկարկելով “Ազատ, անկախ Հայաստան”, առաջ շարժվել: Ոստիկանները անմիջապես մոտեցել են ակտիվիստներին և նրանցից երկուսին նստեցրել ոստիկանական մեքենաներ և հեռացել Սարյանի պուրակից դեպի Կենտրոնի ոստիկանություն: Բերման ենթարկված ակտիվիստներն էին Լևոն Բարսեղյանը և Facebook սոցիալական ցանցում քայլերթի մասին էջ ստեղծած Arno Kur / Սաշիկ Ղալեչյան/ օգտատերը:
Բերման ենթարկված անձանց Հելսինկյան ասոցիացիան տրամադրել է փաստաբան/ Գարիկ Մալխասյան/, ում սակայն չեն թույլատրել տեսակցել իր պաշտպանյալների հետ՝ պատճառաբանելով, որ նրանց ոչ թե բերման են ենթարկել, այլ՝ հրավիրել են զրույցի: Միայն այն բանից բանից հետո, երբ Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանը զանգահարել է ոստիկանության թեժ գիծ, 10 րոպե անց փաստաբանը կարողացել է տեսակցել իր պաշտպանյալների հետ:Ժամը 12:00-ին՝ երեք ժամ ոստիկանությունում պահելուց հետո, նրանք ազատ են արձակվել:
Թողնել մեկնաբանություն