Ընդմիջման ժամանակ ամբաստանյալ Կ. Կարապետյանը հնարավորություն չուներ խորհրդակցել իր պաշտպանի հետ, քանի որ ոստիկաննները շրջապատել էին նրանց՝ սպառնալով ամբաստանյալին՝ “Քեզ կառցեր կգցեմ”: Ընդմիջումից հետո դատավորը մերժեց դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունը, մինչդեռ միջնորդություն որպես այդպիսին չէր ներկայացվել: Դատական նիստի ընթացքում դատավորը ստիպում էր ամբաստանյալներին ներկայացնել իրենց վերջին խոսքը՝ չցանկանալով ավելորդ ժամանակ տրամադրել նրանց պատրաստվելու: Ամբաստանյալ Ա. Մարտիրոսյանը իր դժգոհությունը արտահայտեց դրա վերաբերյալ՝ հրելով իր դիմացի սեղանը կանգնելու համար, ինչին հետևեց դատավորի կարգադրությունը՝ դուրս հանել բոլոր ամբաստանյալներին դատական նիստերի դահլիճից: Սսկվեց քաշքշուկ ոստիկանների և ամբաստանյալների միջև, և դատավորը փոխեց իր դիրքորոշումը՝ հայտարարելով 20 րոպե ընդմիջում, որից հետո նիստը կշարունակվի ամբաստյալների մասնակցությամբ: Ընդմիջումից հետո դատական նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 20-ը, ժամը 12:00-ին:
Արմեն Մարտիրոսյանը մեղադրվում է Կարեն Կարապետյանի և Պետրոս Հակոբյանի հետ 2009թ կատարած մի շարք ավազակային հարձակումների մեջ: Արմեն Մարտիրոսյանին ձերբակալել են 2010 հունվարի 19-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 235 հոդվածի 3-րդ մաս և 236 հոդվածի 3-րդ մասով: Արմեն Մարտիրոսյանի մայրը` Օֆելյա Մարտիրոսյանը, դիմել էր Հելսինկյան ասոցիացիա և հայտնել իր որդու նկատմամբ կատարված խոշտանգումների մասին: Նա հայտնել էր, որ իր որդու ցուցմունքները կորզվել են խոշտանգումների միջոցով:
Թողնել մեկնաբանություն