Սուրեն Կիրակոսյանը հացադուլը կդադարեցնի ՀՀ նախագահից պատասխան ստանալու դեպքում

Պետք է նշել, որ ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ դատարանները, որպես մեղմացուցիչ հանգամանք, հաշվի չեն առել Ս. Կիրակոսյանի առողջական վիճակը և նշանակել են ակնհայտ խիստ պատիժ:
21.07.2012թ.-ից մինչ օրս Սուրեն Կիրակոսյանը գտնվում է հացադուլի մեջ, որը հայտարարել էր՝ թե՛ դատարանների կողմից անարդար դատավճռի դեմ բողոքելով, թե՛ “Նուբարաշեն ՔԿՀ-ի” կողմից նշանակված հետազոտությունները չկատարելու և դեղորայք չտրամադրելու պատճառով:
Շուրջ մեկ շաբաթ է Ս.Կիրակոսյանը բողոք է ուղարկել ՀՀ նախագահ` Ս. Սարգսյանին, որտեղ նշել է, որ իրեն մեղսագրվող արարքը կատարել է դրդված, քանի որ ունենալով լուրջ առողջական խնդիրներ՝ զորամասում բուժում չի ստացել, ներկայումս էլ չի ստանում բուժում մեկուսարանում: Ս. Կիրակոսյանը բողոքում նշել է, որ հացադուլը շարունակելու է մինչև Սերժ Սարգսյանից պատասխան ստանալը:
Թողնել մեկնաբանություն