Skip to main content

Փաստերն ապացուցում են, որ Արտակ Նազարյանը սպանվել է. փորձագետ

Այսօրվա դատական նիստի ժամանակ կատարվել է փաաստաղթղերի հրապարակում և իրեղեն պացույցների զննում:

«Նախաքննական մարմինը, տուժողի կողմի համոզմամբ, միտումնավոր չէր կատարել մի շատ կարևոր փորձաքննություն, որը կոչվում է հագուստի դատաքիմիական, դատակենսաբանական փորձաքննություն: Այդ փորձաքննությունը պետք է պատասխաներ այն հարցին, թե կա՞ն արդյոք Արտակ Նազարյանի հագուստների վրա արյան հետքեր, ո՞ւմ են պատկանում, կարո՞ղ են պատկանել Արտակ Նազարյանին: Արտակ Նազարյանի զինվորական վերնազգեստի և ներքնազգեստի վրա առկա են արնանման հետքեր, իսկ վարտիքի և տաբատի վրա  նման հետքեր բացակայում են: Հիմա պարզորոշ ցույց  է տալիս տուժող կողմին, որ հանգուցյալի դիքրը փոխված է, որովհետև նշյալ դեպքում, եթե նա լիներ այն դիրքում, որը պատկերված է գործում առկա լուսանկարներում, ապա նրա տաբատը և նրա վարտիքը անպայման ամբողջովին կարյունոտվեին, սակայն, ցավոք սրտի,  նախաքննական մարմինը թերություն է  թույլ տվել»,- ասել է Ռուբեն Մարտիրոսյանը:

Տեղեկատվությունը՝ Epress.am-ի:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով