Ազատությունը համացանցում 2018-ին․ թվային ավտորիտարիզմի աճը
Կեղծ տեղեկատվություն, տվյալների հավաքագրում և ժողովրդավարությանն ուղղված մարտահրավեր
Ամբողջ աշխարհում համացանցը դառնում է ավելի քիչ ազատ և ժողովրդավարությունն էլ ինքնին ենթարկվում է դրա ազդեցությանը։
Առցանց տարածվող ապատեղեկատվությունը և քարոզչությունը թունավորում են հասարակական ոլորտը: Անձնական տվյալների անսանձ հավաքագրումը կոտրել է գաղտնիության ավանդական պատկերացումները: Մի խումբ պետություններ շարժվում են դեպի թվային ավտորիտարիզմ՝ ստանալով լայնածավալ գրաքննության և ավտոմատացված վերահսկողության համակարգերի չինական մոդելի տեսք: Այս միտումների արդյունքում գլոբալ համացանցային ազատությունը 2018 թվականին նվազում է արդեն ութերորդ տարին անընդմեջ:
Ընդհանուր ցուցանիշի բարելավում ունեցած 19 երկրներից երկուսը՝ Հայաստանը և Գամբիան համացանցային ազատության կարգավիճակի տեսանկյունից արձանագրել են զարգացումներ:
Հայաստանը կիսաազատ կարգավիճակից անցում է կատարել ազատ կարգավիճակի այն բանից հետո, երբ Հայաստանի քաղաքացիները երկրում քաղաքական փոփոխություններ իրականացնելու համար ապրիլին կայացած Թավշյա հեղափոխության ժամանակ հաջողությամբ օգտագործեցին սոցիալական լրատվական հարթակները, հաղորդակցման ծրագրերը և ուղիղ եթերների ծառայությունները:
Գամբիան անցում է կատարել ոչ ազատ երկրների շարքից ազատ երկրների շարք, քանի որ սահմանափակումները կրճատվել են, և օգտատերերն ավելի ազատ են նյութեր տեղադրում այն ժամանակվանից, երբ երկրի երկարամյա ղեկավար Յահյա Ջամեն 2017թ. սկզբին ստիպված եղավ հեռանալ պաշտոնից: Այնուամենայնիվ, դեռևս նախկին վարչակարգի կողմից ընդունված բազմաթիվ խիստ օրենքներ դեռևս պահպանվում են: Եթովպիան մնում է որպես բարձր ճնշումների երկիր, թեև 2018 թ. ապրիլին նորանշանակ վարչապետն անմիջապես նվազեցրեց համացանցային խիստ սահմանափակումները և խոստացավ ավելի լայն բարեփոխումներ: Հայտնի բլոգերներն ազատ են արձակվել բանտից, և քաղաքացիներն ավելի ազատ են խոսում սոցիալական լրատվամիջոցներով և մասնակցում ավտորիտար իշխանությունից իրենց երկրի հնարավոր անցմանը:
Մանրամասն տեղեկությունների համար այցելեք՝
Թողնել մեկնաբանություն