Արա Ղարագյոզյան ,ՀՀ դատական համակարգը՝ մարդու իրավունքների պաշտպանության երաշխավոր
![](/wp-content/themes/yootheme/cache/05/HAHR-1-058863dd.png)
Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի (NED) համագործակցության շրջանակում «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ն իրականացնում է «ՀՀ դատական համակարգը՝ մարդու իրավունքների պաշտպանության երաշխավոր» ծրագիրը։ Այն նպատակաուղղված է զորացնել քաղաքացիական հասարակութունը, հատկապես մարդու իրավունքների ոտնահարման զոհերին, ինչպես նաև բարձրացնել մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ իրազեկությունն ու ներգրավվածությունը հիմնական շահագրգիռ կողմերի շրջանում: Ծրագիրը նախատեսում է նաև գործերի արդյունավետ քննության և արդար դատաքննության արդի հիմնախնդիրների վերաբերյալ հանդիպում-քննարկումների շարք։
Շարքի առաջին հանդիպումը տեղի ունեցավ ս․թ․ հունվարի 25-ին։ Ազատ քննարկումների ձևաչափով hանդիպման ընթացքում հրավիրյալ փաստաբանները, ինչպես նաև շահագրգիռ իրավապաշտպան կառույցների ներակայուցուցիչները ներկայացրեցին խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի գործերով վարույթներում հիմնախնդիրները` ներկայացնելով նաև դրանց լուծմանն ուղղված առաջարկներ։
Տեսաուղերձով ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ կազմակերպության փաստաբան, իրավապաշտպան Արա Ղարագյոզյանը ներկայացրեց նմանօրինակ քրեական գործերով խնդիրները և ներկայացրեց առաջարկներ։
Թողնել մեկնաբանություն