Skip to main content

Արայիկ Խանդոյանի քարոզարշավն անցնում է անհավասար պայմաններում (տեսանյութ)

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի քարոզարշավն անցնում է անհավասար պայմաններում: Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը:

Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը իրթեկնածությունն է առաջադրել իր հայրենի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցելու համար:

«Նախընտրական պայքարն սկսելուց մեկ օր առաջ մենք դիմեցինք վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի օրենքով սահմանված կարգով թույլատրեն, Արայիկ խանդոյանին՝ իր վստահված անձանց հետ առանձնազրույցներ ունենալ, ինչը սահմանված է օրենքով: Ավելի քան տասը օր վարույթն իրականացնող մարմինը որևէ պատասխան չտրամադրեց  և ընդամենը երկու օր առաջա մեզ տրամադրեց ՔԿՀ վարչությունից և ոչ թե վարույթն իրականացնող  մարմնից տեղեկացրեցին, որ իրենք թույլատրում են Արայիկ Խանդոյանի և իր վստահված անձանց միջև հանդիպումները: Փաստացի,քարոզարշավի վերջին երեք օրը Արայիկ Խանդոյանը հնարավորություն ստացավ իր վստահված անձանց հետ հանդիպումներ ունենալ և իր նախընտրական քարոզչությունը կազմակերպելու համար, բայց սրանից զատ այլ միջոցներով ևս փորձ է կատարվում օրենքի կոպիտ խախտումներով որոշակի սահմանափակումներ ստեղծել կամ խոչընդոտել Արայիկ Խանդոյանի քարոզչության իրականացումը: Մասնավորապես՝  գյուղում փակցված երկու պաստառներից մեկը, որը գտնվում է  նրա նախընտրական շտաբի մոտ, իսկ մյուսը գտնվում է գյուղի մասնավոր ատամնաբուժարանի պատին փակցված՝ երեկ որոշ պաշտոնյաներ, այս պահին դեռ պարզ չի ովքեր, մոտեցել են այդ ատամնաբուժարանի տնօրենին և  նրանից պահանջել են, որպեսզի իր ատամնաբուժարանի պատից հեռացնի Արայիկ Խանդոյանի դիմանկարով և կարգախոսով փակցված պաստառը, ինչը և կատարվել է»,- ասաց Արայիկ Պապիկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով