Skip to main content

Դատական նիստը վերսկսելուց հետո Բանդայի գործը նոր ընթացք է ստացել

 նախ ամբաստանյալ Ք.Ամոյանի նկատմամբ նշանակեց հանձնաժողովային դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություն, որի արդյունքում փորձագետները եզրակացրել էին, որ Ք.Ամոյանը  իր ներկայիս հոգեկան վիճակով չի կարող մասնակցել դատական նիստերին և կարիք ունի վեց ամիս բուժման Դատապարտյալների հիվանդանոցում, որից հետո միայն  կարող է մասնակցել դատական նիստերին: Նշված եզրակացությունը հրապարակելուց հետո, դատարանը նաև լսեց կողմերի կարծիքը Ք.Ամոյանի մասով քրեական գործից մաս անջատելու վերաբերյալ, քանի որ խախտվում է  մյուս ամբաստանյալների՝ Ա.Հակոբյանի, Դ.Գալստյանի, Ս.Դավթյանի և Ա.Մանուկյանի, ողջամիտ ժամկետում դատական լսումների իրավունքը: Դատավարության երկու կողմերն էլ չառարկեցին դատարանի դիրքորոշման դեմ, որի արդյունքում խորհրդակցական սենյակում դատավոր՝ Մ.Մակյանը, որոշում կայացրեց Ք.Ամոյանի  մասով քրեական գործի մասը անջատել, իսկ մյուս ամբաստանալների մասով քրեական գործը շարունակել: Նույն դատական նիստին դատարանը նաև որոշում կայացեց վերսկսել դատաքննությունը և կրկին հետազոտել նախորդ դատավորի կողմից հետազոտված ապացույցները, քանի որ կան որոշ ապացույցներ, որոնք խնդրահարույց են կողմերի մոտ և անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտել: Միաժամանակ կողմերին հնարավորություն տրվեց հիմնավոր պատճառաբանության դեպքում լրացուցիչ հետազոտել կողմերի առաջարկած ապացույցները:
Արդեն երրորդ դատական նիստն է դատարանը հետազոտում է ապացույցները, երեկ տեղի ունեցած դատական նիստին ամբաստանյալ Ա.Հակոբյանը հանդես եկավ հայտարարությամբ հայտնելով նախաքննության ընթացքում Ա.Դալլաքյանին խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու մասին, որով վերջինից ցուցմունքներ են կորզվել, ինչպես նաև իրավապահ մարմինների այլ անօրինական գործողությունների մասին: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով