Դատաքննությանը ամբաստանյալները պետք է հանդես գային վերջին խոսքով, սակայն Գ.Բարնաուսովի պաշտպան Ա.Մնացականյանը միջնորդեց, դատաքննությունը վերսկսել, քանի որ ՀՀ փաստաբանների պալատը կարգապահական վարույթ էր հարուցել սույն գործով ամբաստանյալի նախկին պաշտպան՝ Ա.Հարությունյանի նկատմամբ, որի վերաբերյալ վերջնական որոշումը կայացվելու է սույն թվականի հուլիսի 18-ին: Միաժամանակ միջնորդեց դատական նիստը հետաձգել մինչև ՀՀ ՓՊ-ի կողմից որոշման կայացումը:
Դատարանը լսելով կողմերին որոշում կայացրեց հետաձգել դատական նիստը մինչև հուլիսի 21-ը, իսկ դատաքննությունը վերսկսելու միջնորդությանը դատարանը կանդրադառնա փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ ապացույցները ներկայացնելուց հետո:
Մանրամասները՝ տեսանյութում:
Տեսանյութը՝ Հելսինկան ասոցիացիայի ETV-ի համար:
Թողնել մեկնաբանություն