Դատապարտյալը հացադուլ է հայտարարել և կարել է բերանը
Այս առթիվ Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Գ.Խաչատրյանը ահազանգել է ՀՀ ԱՆ ՔԿ վարչության թեժ գիծ, ինչպես նաև փորձել է հեռախոսազանգով պարզաբանումներ ստանալ «Գորիս» ՔԿՀ-ի վարչակազմից, մինչդեռ ոչ մեկ` ըստ հեռախոսազանգին պատասխանողների, իրավասու չի եղել պատասխանել պաշտպանի հարցերին: Նույնաբովանդակ պատասխան է ստացել նաև Epress.am-ի թղթակիցը, որը ևս փորձել է պարզել դատապարտյալի բողոքի շարժառիթները:
Ըստ Արթուր Պապիկյանի` վերջինիս նկատմամբ վարչակազմի կողմից անհիմն ճնշումներ են իրականացվում, որի առիթ է հանդիսացել մի կնոջ անհիմն բողոքը այն մասին, որ իբրև թե Արթուրը իրենից գումար է վերցրել: Բողոքը ստանալուց հետո դատապարտյալի նկատմամբ հոգեբանական ճնշումներ են գործադրվել, գրեթե ամեն օր խուզարկում են խուցը, ինչպես նաև բողոքին ընթացք չտալու համար ՔԿՀ-ի պետի տեղակալը, Պապիկյանից գումար է պահանջել, ինչն էլ առիթ է հանդիսացել հացադուլ հայտարարելու և բերանը կարելու համար:
Թողնել մեկնաբանություն