Skip to main content

Դատավորը չի ներկայացել պալատ՝ փաստաբանների կարգապահականների վերաբերյալ բացատրություն տալու

Փաստաբանների պալատում հետաձգվեց 11 փաստաբանների՝ Արայիկ Պապիկյանի, Նինա Կարապետյանցի,   Դավիթ Գյուրջյանի, Լուսինե Սահակյանի, Արա Ղարագյոզյանի, Երվանդ վարոսյանի, Հրանտ Գեւորգյանի, Մուշեղ Շուշանյանի, Ինեսսա Պետրոսյանի, Արա Զաքարյանի, Հարություն Բաղդասարյանի եւ Տիգրան Հայրապետյանի վերաբերյալ կարգապահական նիստը։ Փաստաբաններից Ինեսսա Պետրոսյանը չէր ներկայացել նիստին, քանի որ տանը դժբախտություն էր տեղի ունեցել։  

ՓՊ-ում վարույթ հարուցելու համար հիմք է հանդիսացել Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի՝ «Դատական սանկցիա» կիրառելու մասին որոշումը։ «Սասնա ծռեր»-ի գործով հերթական դատական նիստում, երբ դատավորը վերադարձել է խորհրդակցական սենյակից, նրան է հանձնվել փաստաբանների միջնորդությունը՝   խնդրելով հետաձգել դատական նիստը՝ ապահովելով բացակայող պաշտպաններ՝ Մուշեղ Շուշանյանի եւ Արայիկ Պապիկյանի անխոչընդոտ մասնակցությունը։ Նրանք այդ պահին գտնվել են դատարանի բակում։ Քանի որ դատական կարգադրիչները ապօրինի կերպով նրանց թույլ չեն տվել մուտք գործել նիստերի դահլիճ:

Սակայն դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշել է, որ Արայիկ Պապիկյանը եւ Մուշեղ Շուշանյանը եւս լքել են նիստերի դահլիճը։

Ի դեպ, դատավոր Արտուշ Գաբրիելյանը չի ներկայացել պալատ՝ բացատրություն տալու։ Նա չի ներկայանում նաեւ ՓՊ խորհրդի նիստին։ Հենց դատավորի չներկայանալն ու նրա կարծիքը չճշտելն էլ հիմք է հանդիսանում, որ ՓՊ—ի կարգապահական նիստում   արգելվի տեսանկարահանումը։

Փաստաբանների պալատի խորհրդի կարգապահական նիստի լրացուցիչ օրվա եւ ժամի մասին կտեղեկացվի լրացուցիչ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով