«Դու դատվար, ապեր» սպառնացել են զինվորին, ստիպել են սուտ ցուցմունք գրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նազարյանը «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմեկերպությանը պատմել է, որ ցուցմունքի հրավիրելուց առաջ իրեն ծեծել են սպաները, որոնց մեջ է եղել նաև Մկրտչյանը: Նազարյանին ասել են, որ ինքը խախտել է կարգապահական կանոնները, որից հետո տարել են Ռազմական ոստիկանություն:
Նազարյանն իր ծեծը կապում է Մկրտչյանին ծեծելու գործի հետ, քանի ՌՈ-ում իրեն ասել են, որ չպատմի ամեն ինչ այնպես, ինչպես իրականում եղել է: Այդտեղ Նազարյանը, իր խոսքով, գրել է ցուցմունքը, որը չի համապատասխանում իրականությանը: Զորացրվելուց հետո միայն նա առերեսման ժամանակ ճիշտ ցուցմունք է տվել և ստացել «դու դատվար, ապեր» սպառնալիքը:
Այն ժամանակ Նազարյանը լսել է հորդորը և սուտ ցուցմունք գրել, սակայն այժմ, երբ զորացրվել է, ցանկանում է ճշմարտությունը հայտնել դատարանին:
Մինչ այդ իր ցուցմունքում նա հայտնել էր, որ տեսել է՝ ինչպես երեք զինծառայողներից մեկը բռնել է սպա Մկրտչյանին, իսկ երկուսը ծեծել են նրան: Այժմ Նազարյանն ասում է, որ եղբայրներ Կառլեն և Արտակ Սարգսյանները զրուցում էին լեյտենանտի հետ, երբ վերջինս հարվածել է Կառլենին: Առաջին հարվածից հետո փոքր եղբայրը՝ Արտակը, փորձել է «հետ քաշել» Կառլենին և թույլ չտալ, որ նա հակահարված տա: Ըստ Նազարյանի՝ միայն Կառլենն է հարվածել Մկտչյանին, մյուս երկու ամբաստյալները՝ նրա եղբայրը և մեկ այլ զինծառայող Մանուկ Մարգարյանը, փորձել են հարթել վեճը:
Վկայի խոսքով՝ հետագայում ևս լեյտենանտ Մկրտչյանը խնդրել է Նազարյանին դատարանում ապացուցել, որ ինքը չի խփել:
Տեսանյութը` Հելսինկյան Ասոցացիայի,
Տեղեկատվությունը` Epress.am-ի:
Թողնել մեկնաբանություն