Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանություն
1.2. աջակցի Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի՝ մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանության ոլորտում աշխատանքին, այդ թվում` հանձնառության համար բավարար ֆինանսական և մարդկային ռեսուրսներ ապահովելու միջոցով,
1.3. ստեղծի Լրագրության պաշտպանության և լրագրողների անվտանգության հարթակին համանման մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանության հարթակ կամ Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում իրավապաշտպանների նկատմամբ բռնությունների դեպքերի մշտադիտորդման և դրանց արձագանքման այլ մեխանիզմ, ինչպես կոչ է արվում փաստաբանի մասնագիտության վերաբերյալ Եվրոպական համաձայնագիր մշակելու վերաբերյալ 2121 (2018) հանձնարարականի մեջ,
1.4. Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարից պահանջի Եվրոպայի խորհրդի մարմինների հետ համագործակցող իրավապաշտպանների ահաբեկման դեպքերը պարբերաբար զեկուցելու և արձագանքելու մեխանիզմի ստեղծման վերաբերյալ իր առաջարկի մինչ օրս կատարման վերաբերյալ տեղեկատվություն և տրամադրի այս տեղեկատվությունը Ասամբլեային,
1.5. կարգավորի Խորհրդի աշխատանքն այս ոլորտում Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի, Միջազգային հասարակական կազմակերպությունների համաժողովի, Գլխավոր քարտուղարի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վարչության և Ասամբլեայի հետ առավել արդյունավետ համակարգման միջոցով,
1.6. անհապաղ ընդունի Մարդու իրավունքների ղեկավար կոմիտեի կողմից պատրաստված Մարդու իրավունքների նախարարների կոմիտեի Եվրոպայում քաղաքացիական հասարակության տարածքի պաշտպանության ամրապնդման և խրախուսման անհրաժեշտության մասին հռչակագիր,
1.7. կազմակերպի Մարդու իրավունքների ղեկավար կոմիտեի կողմից առաջարկված Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանության բարելավման և նրանց գործունեության աջակցման գործողության մասին Նախարարների կոմիտեի հռչակագրի տասնամյակին և ՄԱԿ-ի Համընդհանուր ճանաչված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության և ապահովման ուղղությամբ անհատների, խմբերի և հասարակական մարմինների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ 1998 թ. դեկտեմբերի 9-ի հռչակագրի քսանամյակին նվիրված բարձր մակարդակի սեմինար,
1.8. ամրապնդի Խորհրդի մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանության վերաբերյալ համագործակցությունը միջազգային այլ կազմակերպությունների, մասնավորապես Եվրոպական միության, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) և Միավորված ազգերի կազմակերպության հետ:
Թողնել մեկնաբանություն