«Երիտասարդները հանուն անկախ ու թափանցիկ դատական համակարգի․ մշտադիտարկումը քրեական արդարադատության մեջ» զեկույց
Մշտադիտարկումն իրավապաշտպան գործունեության մաս է, առանց որի անհնար է իրավական ճանապարհով և ճնշումների բացառմամբ հասնել հասարակական կյանքի փոփոխությունների: Իրավապաշտպաններն իրականացնում են մշտադիտարկում մարդու իրավունքների ոտնահարման մասին տեղեկությունները հաստատելու կամ հերքելու համար, հավաքում են իրավախախտումների վերաբերյալ ապացույցներ, այլ տվյալներ, որոնց վերլուծությունը թույլ է տալիս պլանավորել իրավիճակը փոխելուն ուղղված հետագա անհրաժեշտ գործողությունները:
Լեհաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության Լեհաստանի զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ և Լեհաստանի «Համերաշխություն» հիմնադրամի համագործակցությամբ 2021 թվականի հուլիսի 15-ից Կազմակերպությունը նախաձեռնել է «Իրավական ոլորտում վերապատրաստված երիտասարդ քաղաքացիները՝ որպես անկախ և թափանցիկ դատական համակարգի երաշխավորներ» ծրագիրը, որի նպատակն է խրախուսել երիտասարդների մասնակցությունը Հայաստանի Հանրապետությունում քրեական արդարադատության համակարգի թափանցիկության խթանման գործին: Ծրագրի ընթացքում հիշյալ ուղեցույցի գործիքակազմով Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում իրականացվել են դատական մշտադիտարկումներ, որոնց ընթացքում համակարգված եղանակով տեղեկություններ են հավաքվել դիտարկվող դատավարությունների՝ արդար դատաքննության ներպետական և միջազգային չափորոշիչներին համապատասխանության վերաբերյալ, ինչպես նաև հայտնաբերվել քրեական արդարադատության համակարգում հնարավոր բացթողումները: Իրականացված դիտարկումների արդյունքում բացահայտված խնդիրներն ու դրանց լուծումներն ամփոփվել են սույն զեկույցում և շարունակում են լինել արդիական:
Attachments
Ֆայլ | Բեռնումներ |
---|---|
Երիտասարդները-հանուն-անկախ-ու-թափանցիկ-դատական-համակարգի | 863 |
Թողնել մեկնաբանություն