Skip to main content

Երկու հարվածը խմբակային ծեծ են որակել․

Ըստ մեղադրական եզրակացության` Գոռ Բառնաուսովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա և իր ընկեր Արմեն Արտավազդի Զառաֆյանը 2013թ. մարտի 1-ին ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 302 հասցեում գնտնվող մթերային խանութի մոտ վիճաբանության բռնվելով ՀՀ ՊՆ թիվ 32822 զորամասի պայմանագրային զինծառայող Արմեն Աշոտի Պետրոսյանի հետ, ձեռքերով ու ոտքերով դիտավորությամբ հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին` Ա.Պետրոսյանի առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:

Ամբաստանյալների պաշտպան Ալվարդ Մնացականյանը հայտնել է, որ քրեական գործով տեղի են ունեցել բազմաթիվ խախտումներ, ամբաստանյալներից Գ.Բառնաուսովին առաջադրված մեղադրանքը անհիմն է, քանի որ վերջինիս արարքը սխալ է որակվել, ինչպես նաև նշեց կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և ժամկետները երկարացնելու միջնորդությունների անհիմն լինելու մասին:

Մանրամասները դիտեք տեսանյութում: 

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով