Skip to main content

Ընտանեկան բռնության հերթական զոհը

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել  այն բանի համար, որ նա գտնվելով ամուսնական հարաբերությունների մեջ Հասմիկ Խաչատրյանի հետ, շուրջ ինը տարի խոշտանգել, պարբերաբար ծեծի է ենթարկել, մարմնական և հոգեկան տառապանք պատճառել նրան:
Սույն գործով դատական նիստերը անցնում են լարված մթնոլորտում, ամբաստանյալի հարազատները  ագրեսիվ վերաբերմունք են ցուցաբերում տուժողին սատարելու համար դատական նիստերին ներկա գտնվող իրավապաշտպանների, լրագրողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ:
Դատական նիստի ընթացքում ամբաստանյալի պաշտպանը միջնորդել էր որպեսզի նշանակվի լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն, որը դատարանի կողմից բավարարվել է: Դատական նիստը հետաձգվել է անորոշ ժամկետով, մինչև լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն կատարելն ու եզրակացություն ստանալը: Հասմիկ Խաչատրյանի փաստաբանը գործի որոշ մանրամասների մասին հարցազրույց է տվել Հելսինկյան ասոցիացիայի դիտորդներ Ա.Վեզիրյանին և Էդ.Դանիելյանին, որոնք հետևում են սույն դատաքննությանը:
Մանրամասները դիտեք տեսանյութում:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով