Skip to main content

Ծիծաղել, թե լացել ՔԿ վարչության պատասխանից

Ընդ որում այդ օտար մարմինները իր օրգանիզմում գտնվում են շատ վաղուց և այդ մասին հայտնել է դեռևս 2012 թվականի նոյեմբերի 5-ին մեկուսարան տեղափոխվելուց, որը հաստատվել է ռենտգեն լուսանկարներով: «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժանձնակազմը իր հնարավորության սահմաններում իրականացրել է բուժում, սակայն դա արդյունք չի տալիս, քանի որ կարիք ունի ստացիոնար բուժման և վիրահատության, որը հնարավոր է միայն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում:
Վիրահատություն իրականացնելու նպատակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելու միջնորդությամբ կազմակերպության նախագահ՝ Մ.Դանիելյանը դիմել էր ՀՀ ԱՆ ՔԿ վարչություն, և ահա ինչ պատասխան է ստացել՝ «Հաշվի առնելով բնական ճանապարհով օտար մարմինների օրգանիզմից դուրս գալու հավանականությունը կալանավոր՝ Տավրոս Ոսկանյանի նկատմամբ սահմանված է ամենօրյա դինամիկ հսկողություն: Բնական ճանապարհով օտար մարմինների չհեռանալու կամ սուր վիրաբուժական պաթոլոգիայի դեպքում կկատարվի վիրահատական միջամտություն»: 
Չենք ուզում անդրադառնալ այն հարցին, թե ինչպես է ՔԿՀ-ը ամեն օր դինամիկ հսկողության տակ պահում Տ.Ոսկանյանի մարմնից բնական ճանապարհով  օտար մարմինների հեռանալը, սակայն մի փաստ ակնհայտ է՝ կալանավորին բուժելու փոխարեն սպասում են սուր վիրաբուժական պաթոլոգիային, քանի որ ինչպես երևում է բժիշկների հավանականության տեսությունը երկու տարուց ավել չի իրագործվում: Ահա ինչու են մահանում ՔԿՀ-ներում:

 

 

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով